Արձակուրդ եկած զինվորները հրաժարվել են վերադառնալ զորամաս․ ՊՆ
Զինվորները հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, նրանցից մի քանիսը «ինքնակամ լքել են զորամասը»․․․
The post Արձակուրդ եկած զինվորները հրաժարվել են վերադառնալ զորամաս․ ՊՆ first appeared on Epress.am.Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՊՆ-ի, «զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր»։ Նրանցից մի քանիսը «ինքնակամ լքել են զորամասը»։
Այժմ ՊՆ-ն նրանց հայտնավերելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։
Զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։
ՊՆ-ն հաղորդագրության վերջում կոչ է արել քաղաքացիներին «ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և հետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից» և նախաձգուշացրել՝ բոլոր այսօրինակ դեպքերում «տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։
The post Արձակուրդ եկած զինվորները հրաժարվել են վերադառնալ զորամաս․ ՊՆ first appeared on Epress.am.