ՊՆ խոսնակ․ Հակառակորդն առնվազն 7 զոհ ունի
![ՊՆ խոսնակ․ Հակառակորդն առնվազն 7 զոհ ունի](https://gdb.rferl.org/C75CA8C1-6859-4D3D-8C90-BA4B084B4C7E_cx12_cy0_cw78_w800_h450.jpg)
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է հակառակորդի կրած կորուստների մասին:
«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ զինված ուժերում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»,- գրել է ՊՆ խոսնակը։