ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի մեքենան վթարի է ենթարկվել, Ապրիամովի և վարորդի կյանքին վտանգ չի սպառնում
![ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի մեքենան վթարի է ենթարկվել, Ապրիամովի և վարորդի կյանքին վտանգ չի սպառնում](https://gdb.rferl.org/7AE4DEB2-7F5B-4121-800F-03C8F2E91C2D_w800_h450.jpg)
Այսօր առավոտյան ժամը 7։30-ի սահմաններում Երևան-Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ Ինչպես ֆեյսբուքում տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գեներալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։