Թրամփի երդմնակալությանը հրավիրված Բոսնիայի սերբերի առաջնորդին ԱՄՆ վիզա չեն տրամադրում
Բոսնիա և Հերցեգովինայում Միացյալ Նահանգների դեսպանատունը մերժել է Բոսնիայի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկի՝ դիվանագիտական վիզա տրամադրելու խնդրանքը:
Դոդիկը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ՝ հունվարի 20-ին մասնակցելու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, ինչի հրավերը ստացել է հենց Թրամփի քարոզարշավը վարող թիմի կողմից: