ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է կործանված ինքնաթիռի ուղևորներից Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը
Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ - «Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»։