Թրամփը փակում է իր անունը կրող բարեգործական հիմնադրամը
Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր անունը կրող բարեգործական հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը մինչև հունվարի 20-ը` այն օրը, երբ նորընտիր նախագահը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ ղեկավարի լիազորությունները:
Թրամփի խոսքով՝ ինքն այդ քայլին է դիմում շահերի բախումից խուսափելու նպատակով:
Washington Post-ի պնդմամբ, սակայն, Թրամփի բարեգործական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են հանրապետական թեկնածուի քարոզարշավը ֆինանսավորելու նպատակով:
Նյու Յորքի դատախազությունն արդեն իսկ մամուլի հրապարակումներում տեղ գտած փաստերի առթիվ հետաքննություն է սկսել: