Կուբայում սգում են Ֆիդել Կաստրոյի մահը
![Կուբայում սգում են Ֆիդել Կաստրոյի մահը](http://gdb.rferl.org/17075A2E-D22A-472A-9BD9-B9FB77C7B9D6_cx0_cy2_cw0_w800_h450.jpg)
Կուբան սգում է հեղափոխական առաջնորդ, նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի մահը: 90-ամյա Կաստրոյի մասին պաշտոնական Հավանան երեկ է հաղորդել: Երկրում չեղյալ են հայտարարվել համերգները և ցանկացած տեսակի տոնախմբությունները, պետական հիմնարկներին տեղադրված դրոշները կիսով չափ խոնարհված են:
Ֆիդել Կաստրոյի դին երեկ հրկիզել են Հավանայում: Աճյունասափորը հուղարկավորելու են դեկտեմբերի 4-ին Սանտյագո քաղաքում: