Կառավարական ուժերը կարևոր թաղամաս են գրավել Հալեպի արևելքում
Սիրիայի կառավարական ուժերը ապստամբներից հետ են գրավել կարևոր մի թաղամաս Հալեպի արևելքում: Պետական «Սանա» գործակալության հաղորդմամբ, կառավարական ուժերն այժմ անբողջությամբ վերահսկում են Հանանո թաղամասը :
Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիականկազմակերպությունը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ սիրիական բանակը պատրաստվում է հարձակվել նաև հարևան Ալ-Հայդարիյա և Սաքհուր թաղամասերի վրա: