Գնացքների վթարից հետո Իրանի պետական երկաթուղային ընկերության ղեկավարը հրաժարական է տվել
![Գնացքների վթարից հետո Իրանի պետական երկաթուղային ընկերության ղեկավարը հրաժարական է տվել](http://gdb.rferl.org/9974CAFB-66F6-4A42-B464-4F9382497FCA_w800_h450.jpg)
France Press գործակալությունը հաղորդում է, որ Իրանի պետական երկաթուղային ընկերության ղեկավարը ուրբաթ օրը տեղի ունեցած վթարից հետո հրաժարական է տվել: Երկրի հյուսիսային Սեմնան նահանգում տեղի ունեցած գնացքների բախումը Իրանի պատմության ամենախոշոր երկաթուղային վթարներից էր, որի հետևանքով 44 մարդ մահացավ, տասնյակ մարդիկ վնասվածքներ ստացան: Գնացքի վարորդը և պատասխանատու ևս երեք անձ ձերբակալվել են:
Գործակալության փոխանցմամբ, երկաթգծի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ իր վրա սոցիալական պատասխանատվություն վերցնելով և կարեկցելով վթարից ողջ մնացածներին: Նրա խոսքով, վթարի պատճառը մարդային գործոնն է եղել: