Նախագահը դեսպաններ է նշանակել Մալթայում և Բանգլադեշում
![Նախագահը դեսպաններ է նշանակել Մալթայում և Բանգլադեշում](http://gdb.rferl.org/442B9894-A1F6-4C5D-832F-CE176B6737DE_w800_h450.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին և Հնդկաստանում դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության կարգով, համապատասխանաբար Մալթայում և Բանգլադեշում Հայաստանի դեսպաններ նշանակելու մասին, նստավայրերը՝ Հռոմ և Նյու Դելի: Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: