123ru.net
Azatutyun.am
Ноябрь
2016

Մանրածախ առևտրի կետերում աճել է շաքարավազի գինը

0
Այսօր համեմատաբար փոքր խանութներում շաքարավազի գինը տատանվում է 410-430 դրամի սահմաններում, մինչդեռ վաճառողների հավաստմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ գինը 380-400 դրամ էր:


Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, երեկվա դրությամբ «Երևան Սիթի» ցանցի խանութներում, որտեղ սովորաբար շաքարավազը ամենաէժանն է, մեկ կիլոգրամը վաճառվել է 405 դրամով: 


Գների այս աճը, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը բացատրում է շաքարի շուկայի մոնոպոլիզացված լինելով։


Հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնական տեղեկանքում հրապարակված տվյալների վրա՝ Գևորգյանը վստահեցնում է, որ խանութներում այժմ վաճառվող շաքարի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ ապրանքի համաշխարհային գները շատ ցածր են եղել։


Նրա խոսքով, շաքարի տարեկան ներքին սպառումը տատանվում է 70-80 հազար տոննայի սահմաններում, իսկ նույն մաքսային տվյալների համաձայն, 2016-ի առաջին եռամսյակում արդեն ներկրվել դրա գերակշիռ մասը՝ 60 հազարը։


«Մեկ կիլորգամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ: Ես համեմատեցի անցած տարվա առաջին եռամսյակում ներկրված շաքարի գինը, ավելի թանկ էր՝ 42 ցենտ», - ասաց տնտեսական մեկնաբանը՝ հավելելով, որ ստացվում է, որ սահմանի վրա ներկրողի համար շաքար գինը նվազել է 14 տոկոսով, բայց խանութներում աճել 15-ով։


Ըստ նրա՝ այս անհիմն բարձրացումը պայմանավորված է մանրածախ շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերության ցանկությամբ։ Այս դեպքում, Գևորգյանի խոսքով, այն «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կազմի մեջ մտնող շաքարի գործարանն է, որը, ըստ հայաստանյան մամուլի, պատկանում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին․ - «Մենաշնորհ ունեցողը թելադրում է ցանկացած գին»:


Մայրաքաղաքի խանութներում «Ազատության» անցկացրած հարցման ընթացքում վաճառներն ու սպառողները հաստատեցին, որ շաքարավազը թանկացել է:


«Մի ամսից ավել ա, թանկացել ա: Ամեն օր երևի 2-3-5 դրամով բարձրանում ա: 350-60 էր, հիմա, հիմա համարյա 420 ա հասնում: Հիմա վաճառում ենք 430-ով, իսկ օպտավոյ գինը արդեն 410-20 ա հասնում», - ասաց վաճառողներից մեկը՝ հաստատելով, որ շաքարավազը գնում են «Ալեքս Գրիգ»-ից:


Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:


Հարցն այժմ ուսումնասիրում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ)։ «Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ իրենց մասնագետները դիտարկումը սկսել են մամուլում տեղ գտած հրապարակումներից ավելի վաղ:


Նա նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովն իր ռեսուրսները կենտրոնացրել է այդ շուկայում ուսումնասիրությունը հնարավորինս արագ ավարտելու եւ համապատասխան որոշում հրապարակելու համար։


Որոշմանն անհամբեր սպասում է Հայկ Գեւորգյանը։ Նա հիշեցնում է, որ բոլորովին վերջերս նույն այդ հանձնաժողովը շատ խիստ գտնվեց «Երևան գարեջուր» ընկերության նկատմամբ՝ նրան տուգանելով 110 միլիոն դրամով միայն այն բանի համար, որ հումքը էժան էր ձեռք բերել, բայց գարեջրի գինը բարձրացրել էր։


Տնտեսական մեկնաբանը շեշտում է, որ շաքարավազի դեպքում խոսքն առնվազն պետք է միլիարդավոր դրամների տուգանքների մասին լինի․ - «Ինձ համար կոնկրետ սպորտային հետաքրքրություն է, թե ինչպես կպահի իրեն տվյալ դեպքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որովհետև էստեղ նուրբ դետալ կա՝ շաքարի մոնոպոլիստը Սերժ Սարգսյանի․․․ էսպես կարող ենք ասել՝ մտերիմ տնտեսվարողներից է: Հիմա տեսնենք, նույն համարժեք վերաբերմունքը, որ ցուցաբերվեց «Երևան գարեջրի» նկատմամբ, կցուցաբերվի՞ արդյոք շաքարի ներկրողի նկատմամբ»:


 Ազատությունը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Ալեք Գրիգ» ընկերությունից։ Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Այցելեցինք նաև նրանց գրասենյակ, որտեղ ևս չգտնվեց որևէ մեկը, ով կարող էր ներկայացնել ընկերության տեսակետն այս հարցի վերաբերյալ։





Загрузка...


Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации — Собянин


Спорт в России и мире
Москва

Две медали привезли псковички с чемпионата России по пилонному спорту


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кубок Лейвера

Медведев в составе сборной Европы завоевал Кубок Лейвера


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

При переиздании Красной книги Москвы планируют использовать ИИ





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

Николай Лукашенко рассказал, как готовился к выступлению на «Минск-Арене»




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Comedy Club

Пригожин назвал несмешным цирком шутку о закрытии шоу Comedy Club



Москва

Психолог Подмосковья рассказала, как побороть психические расстройства

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net