Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննել է նախագահ Պորոշենկոյին
![Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննել է նախագահ Պորոշենկոյին](http://gdb.rferl.org/1B680012-D3A9-4048-8DBC-139799F2642D_w800_h450.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուրբաթ երեկոյան հարցաքննվել է երկրի Գլխավոր դատախազության քննիչների կողմից 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով Պորոշենկոյի հարցաքննությունը անց է կացվել նախագահի նստավայրում և շարունակվել է մոտ վեց ժամ:
Անցած ամիսներին «Եվրամայդանի» քրեական գործի շրջանակներում ուկրաինական դատախազությունն հարցաքննել է նաև ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին և Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին: