Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Ноябрь
2016

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրել

0
ՀՀ-ն ու ԱՄԷ-ն համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքի, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի գործնական քննարկումներ ծավալել և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն հայ-էմիրաթական բազմոլորտ բարեկամական հարաբերություններն ու իրենց լուրջ ներդրումը կունենան երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործում:

Կարևորելով հայ-արաբական պատմամշակութային հարուստ անցյալը, բազմաթիվ հարցերում ընդհանուր շահերի համընկնումները, ինչպես նաև արաբական երկրներում հայկական համայնքների առկայությունը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, և Հայաստանը 25-ամյա անկախությունից հետո արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն է ծավալել արաբական երկրների հետ։ Նախագահի գնահատմամբ, հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են:

Հանդիպման ժամանակ կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել և ամրապնդել:

Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարևորագույն հանգույց ինչպես Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Նա տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ:

Նախագահի համոզմամբ, նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման Արաբական Միացյալ Էմիրությունների փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմի և տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, այն վերածել գործնական հանդիպման և հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի նաև զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Fly Dubai ավիաընկերության դեպի Երևան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:

Նախագահը և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: 

Հանդիպումից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես ստորագրվել է՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»: 

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ի պատիվ պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Հայաստանի նախագահի, Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի անունից տրվել է պաշտոնական ճաշ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Американский боксер Глэнтон прогулялся по центру Москвы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев с трудом вышел в четвертый круг "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Портал «Малый бизнес Москвы» насчитывает более 200 тыс пользователей





Путин в России и мире
Москва

Как маленькая страна собралась "ставить на колени" Россию: Станет ли Путин отвечать Эстонии?


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Uriah Heep

Uriah Heep. Come Back To Me



Москва

Сычёв: «Дзюбу рано списали со счетов»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net