Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ
![Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ](http://gdb.rferl.org/078B953A-567A-48F0-BFC0-6DE5C4BB1FB4_cx19_cy2_cw82_w800_h450.png)
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը այսօրմասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրվել է համագումարի պատվիրակ: