Թուրքիան սպառնում է դադարեցնել փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը
![Թուրքիան սպառնում է դադարեցնել փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը](http://gdb.rferl.org/00B6BB13-1CB2-42EA-B340-C2AE0449D927_cx0_cy3_cw0_w800_h450.jpg)
Թուրքիան սպառնում է մինչև տարեվերջ դադարեցնել Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունը փախստականներին ապաստան տալու վերաբերյալ, եթե առաջիկա օրերին Բրյուսելը չվերացնի վիզային սահմանափակումները թուրքերի համար, շվեյցարական թերթերից մեկին ասել է երկրի արտգործնախարարը:
«Մենք այս օրերին արդեն սպասում ենք պատասխանի, եթե այն չլինի, գործարքը չեղյալ կհամարենք», - հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն: