Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Ноябрь
2016

Նոր կառավարության ծրագիրը քաղհասարակության քննադատության թիրախում

0
Նոր կառավարության ծրագիրը քաղհասարակության քննադատության թիրախում

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լավատես չեն, թե վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն արմատական փոփոխություններ կիրականացնի:

Այսօր Երևանում կազմակերպված քննարկմանը հասարակական կազմակերպությունների անդամները քննադատում էին նոր կառավարության ծրագիրը:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն առհասարակ համոզված է, որ այս իշխանության օրոք ով էլ լինի, ինչ ծրագիր էլ բերի, չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել։

«Ֆիզիկական կամ մաթեմատիկական ապացույցը կա, որովհետև այս համակարգի ծնունդ կառավարությունը չի կարող փոխել համակարգը, և դա վանդակի մեջի սկյուռիկի վազքի է նման։ Ինչքան էլ ջանքեր փորձեն ներդնել, ցույց տան ինչ-որ բաներ՝ ելույթներով, կոսմետիկայով փորձեն տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան են փոխում... ո՛չ, Սերժ Սարգսյանի իշխանությունը զավթիչ է և մնում է զավթիչ», - ասաց Բարսեղյանը։

Նա վստահ է, որ Կարապետյանը չի էլ փորձելու կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմն առնել, որ համակարգն էլ խանգարի նրան։ «Նշանակվում են որպես վարչապետեր այնպիսի մարդիկ, որոնք ձեռքերն աջ ու ձախ չեն շպրտելու, շպրտելու են միայն հանձնարարված ուղղությամբ։ Ո՛չ Սարգսյանը, ո՛չ Աբրահամյանը, ո՛չ էլ Կարապետյանն արմատական փոփոխություն, գոնե կոռուպցիայի, կամ ընտրական կոռուպցիայի մասով անել չեն կարող, չեն ուզում։ Ուշադրություն դարձրեք կոռուպցիայի գլխին՝ ծրագրի միջի, այնտեղ ընտրական կոռուպցիան ընդհանրապես չկա նշած։ Դրանից բխում են մնացած բոլոր չարիքները՝ անպատժելիությունն է, անօրեն մոնոպոլիաներն են, անիրավ հարստացումն է և այլն, և այլն», - ասաց Բարսեղյանը։

Գլոբալիզիացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանն անդամակցում է ոչ թե Եվրոպական, այլ Եվրասիական Միությանը, ուր ընդունված չէ հաշվի նստել հանրության հետ։

«Ոչ թե ծրագրեր, ինչ-որ բառեր գրել, նախադասություններ... քաղաքական կամքի խնդիր, շատ կոնկրետ մեկ երկու մենաշնորհ ջարդել, օրինակ, շաքարավազ թույլ տալ, որ ներկրեն այլ խաղացողները ու երկրորդը՝ շատ կարևոր է, «Գազպրոմ»-ից խլել մենաշնորհը գազի հետ կապված։ Դա նորմալ երևույթ չի, երբ որ գազի գինն այսօր, որը մեր վրա են ծախում, ոչ թե սահմանում են ստանում մերոնք, ուղիղ երկու անգամ մեծ է, քան թե Վրաստանի համար», - ասաց Գրիգորյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ տարակուսած է՝ ինչու է կառավարությունը հատուկ կենտրոնացել Ռուսաստանի ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերությունների խորացման վրա։

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները մեր փաստացի ռազմական թշնամուն հիմնական զինողներն են։ ՀԱՊԿ անդամ պետություններից երկուսը բացահայտ քաղաքական աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանին։ ՀԱՊԿ անդամ պետություններից որևիցե մեկը չդատապարտեց Ադրբեջանին, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր Հայաստանի անվիճարկելի մասը համարվող Տավուշի մարզը», - ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. - «Պետք է ոչ միայն դատապարտեն Ադրբեջանին, այլ ռազմական աջակցություն առաջարկեն Հայաստանին։ Դժվար է ասել, թե ընդհանրապես ում է պետք այդպիսի միությունը»։

Հելսինկյան քաղաքացիական կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նոր կառավարության ծրագրում ոչինչ չի գտել Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները կատարելու մասով՝ խոսքի ազատության, քրեակատարողական հիմնարկների, խտրականության, ընտանեկան բռնության վերաբերյալ։ «Դրանք չկային, մնացածն ամեն ինչը, ասենք, գրված էր՝ «11 քրեակատարողական հիմնարկներն ապահովել բժշկական սարքավորումներով»։ Կներեք, բայց դա Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող օգնություն է, ծրագրի շարունակություն է, որը ներկայացվել է որպես կառավարության ծրագիր», - ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը խիստ կասկածում է, թե հայտարարված բարեփոխումները կազդեն արդարադատության վրա, քննիչներն անկախ կգործեն, կամ դատավորներն այսուհետև Բաղրամյան 26-ից իջեցված վճիռները չեն կարդա։ «Մենք դատական իշխանություն չունենք, մենք ունենք դատական համակարգ՝ կախված լրիվ հանրապետության նախագահից։ Քանի դեռ չի տարանջատված դատական իշխանությունը գործադիրից, երբևէ չհավատաք, որ Հայաստանում կլինի ժողովրդավարություն և մարդու իրավունքները պաշտպանված կլինեն», - ասաց Իշխանյանը։

Հաջորդ շաբաթ քաղհասարակության ներկայացուցիչները քննարկելու են ծրագրի տնտեսական բաղադրիչը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Вольфганг Амадей Моцарт

«Моцарт vs Шопен» от Amadeus Concerts



Москва

Агроном Викулов назвал вызывающие отравление ягоды из Подмосковья

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net