Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Октябрь
2016

Կալանավորված սարիթաղցիների ազգականները շարունակում են բողոքել

0
Կալանավորված սարիթաղցիների ազգականները շարունակում են բողոքել

Սարի թաղի մի խումբ բնակիչներն այսօր հերթական անգամ հավաքվել էին նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով ազատ արձակել9 սարիթաղցիներին, ովքեր կալանավորվել են հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո։

Ցուցարարները պնդում են, թե անցած շաբաթ Երևանի դատախազ Ռաֆֆկ Ասլանյանը իրենց զգուշացրել է՝ լռեք, որպեսզի ձեր կալավորված հարազատների գործն ավելի չբարդանա:

«Դժգոհ ենք իրա պատասխանից․․․ Դա պատասխան չէր՝ եթե դուք ցույցը շարունակեք նախագահականում, ձեր տղաների համար վատ կլինի, էդ գործին: Սրանից վատ չեմ կարծում, որ մեր տղաների համար կլինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Ռաֆֆի Ասլանյանը, չձայնագրվելու պայմանով, «Ազատությանը» փոխանցեց․ - «Որևէ զգուշացում չի եղել․ ընդամենը զրուցել ու պարզաբանել ենք դատական նիստերի դահլիճում իրենց պահվածի հարցը: Ցույցերի դադարեցման հարց չի եղել: Ես ասել եմ՝ զգույշ եղեք, դատական նիստերի ընթացքում ձեռնպահ մնացեք ոստիկանների ու մեղադրողի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց: Ես միայն առաջարկել եմ նրանց դատական նիստերի ընթացքում իրացնել իրենց օրինական իրավունքն ու սադրանքներ չհրահրել»:

Երևանի Պարեկապահակային գնդի գրավման օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո կալանավորվածների հարազատները շարունակում են պնդել, որ իրենց հարազատները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել սոցիալական պահանջներով: Նախագահի աշխատակազմից նրանց պարբերաբար պատասխանում են, թե նախագահին ուղղված նամակն ուղարկվել է դատախազություն, կամ որ դատական համակարգն անկախ է:

Սարիթաղցիները, սակայն, պնդում են, թե դատարանները միայն Սերժ Սարգսյանին են ենթարկվում:

«Քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, երբեք նման բան չի կարա լինի, որ դատարանը անկախ լինի նախագահից․․․ Հիմա մենք նորից ենք եկել, մեր վերևներին, մեր նախագահին խնդրենք ազատ արձակել մեր տղաներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց կալանավորվածների հարազատներից մեկը:   

Ցուցարարներն իրենց հետ բերել էին պաստառներ ու մինչև այսօր գործի նյութերին չկցված լուսանկարներ, որոնցում, իրենց պնդմամբ, երևում է, թե ինչպես են ոստիկանները ձեռքները տարել դեպի զենքը: Նրանք համոզված են, որ իրավապահներն են հրահրել վեճը:

«Նկարներում բոլոր ոստիկանները զենքերով են, դա բնական է: Բայց մինչև վեճը սկսելը զենքը դուրս են հանում: Մինչև վեճը, քաղաքացիական շորով, ավտոմատը ձեռին․․․ հենց տղաները մոտենում են, արագ նստում ա «Քեմրին» ու փախնում ա: Տեսանյութում համարները կա: Մեր տղաներից մեկը ասում ա՝ կյանքներս կերել եք, ճանապարհը բացեք, որպեսզի կարողանան մարդիկ օգտվեն: Ու արդեն տղաները գնում էին, գալիս ա Գագիկ Զոհրաբյանը՝ իրա դասակի, բերետավորների հետ․․․ Տեսեք, տղաներին հետ ա կանչում ու էդ բերետավորներից սկսվում ա ամբողջ կռիվը: Որի հետևանքով էսօր տղաները գտնվում են անազատության մեջ: Էս նկարները ոչ մի տեղ չի ցուցադրվում, ոչ մի տեղ չի ասվում սրանց մասին», - «Ազատությանն» ասաց կալանավորվածներից Հարություն Թորոսյանի եղբայրը:

Մեծերի հետ բողոքի ցույցի էին եկել նաև փոքրերը՝ կալանավորված Էդուարդ Զեյթունյանի անչափահաս դուստրն ու Հարություն Թորոսյանի եղբորորդին, որը «Ազատությանն» ասաց․ - «Ես եկել եմ, որպեսզի պահանջեմ, որ Սարի Թաղի դեպքերով կալանավորված անձանց ազատ արձակեն»:

Հուլիսի 19-ին սարի թաղում ոստիկանների հետ բախման մեջ մտած սարիթաղցիներից 9-ը ազատազրկված են ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով, ինչի համար նրանց 5-10 տարվա ազատազրկում է սպառնում: Նրանցից վեցի գործն արդեն դատարանում է:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин анонсировал самый продолжительный городской фестиваль в мире


Спорт в России и мире
Москва

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова не смогла пробиться во второй круг турнира WTA в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Забирает энергию, наводит порчу, вызывает слепоту: почему нельзя смотреть на северное сияние





Путин в России и мире
Москва

Кадыров пригласил Путина посетить Чечню


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Полина Гагарина

Актриса Самбурская заступилась за сыгравшую в «Красных линиях» певицу Гагарину



Москва

Променад и контрабанда: как ярославцы в Калининградской области отдыхали

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net