Հայաստանի ճանապարհներն անցանելի են
![Հայաստանի ճանապարհներն անցանելի են](http://gdb.rferl.org/64126295-739D-40E7-948D-F7818B8141E1_cx0_cy7_cw0_w800_h450.jpg)
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում նկատվում է մառախուղ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: