Միստուրա․ Հալեպում զինյալները թիրախավորում են խաղաղ բնակիչներին
![Միստուրա․ Հալեպում զինյալները թիրախավորում են խաղաղ բնակիչներին](http://gdb.rferl.org/8567A720-7B07-4361-BF64-B6BE647083C4_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ստաֆան դե Միստուրան հայտարարել է՝ ապշած և ցնցված է, որ Հալեպում զինյալները թիրախավորել են խաղաղ բնակիչներին։
Անցած 48 ժամվա ընթացքում Հալեպի արևմտյան շրջանում հրթիռակոծությունների հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ասել է Միստուրան՝ ընդգծելով, որ դա կարող է ճանաչվել պատերազմական հանցագործություն։