Հիդրոմետը զգուշացնում է․ վաղը և մյուս օրը՝ առատ տեղումներ, առանձին ճանապարհների՝ բուք, մերկասառույց
![Հիդրոմետը զգուշացնում է․ վաղը և մյուս օրը՝ առատ տեղումներ, առանձին ճանապարհների՝ բուք, մերկասառույց](http://gdb.rferl.org/39544DA8-1975-40B5-90B0-B369DDA32368_cx0_cy8_cw0_w800_h450.jpg)
Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է՝ նոյեմբերի 1-2-ը Հայաստանում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ: