Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Октябрь
2016

Իրավապաշտպանները վտանգավոր են համարում ընտրակեղծարարության մասին ահազանգերի քրեականացումը

0
Իրավապաշտպանները վտանգավոր են համարում ընտրակեղծարարության մասին ահազանգերի քրեականացումը

Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:

Ընդդիմության հետ ամիսներ շարունակ քննարկվող առանցքային խնդիրը՝ ընտրություններից հետո քվեարկողների ցուցակների հրապարակումը, արդեն լուծված է։

Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնեցին մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարցի շուրջ՝ քրեական պատասխանատվության ենթարկել ընտրակեղծարարության վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածողներին։

Ընդդիմության ներկայացուցիչները դեռ երեկ հայտարարում էին, թե դեմ են այս փոփոխությանը, քանի դեռ չեն տարանջատվել միտումնավոր և անզգուշությամբ արված կեղծ հայտարարությունները։ Տարանջատումից հետո արդեն ընդդիմության մեծամասնությունը կողմ քվեարկեց։

Եթե սուտ հայտարարությունը դիմումատուի կողմից արվել է դիտավորյալ, նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է սուտ հայտարարություն ներկայացրել, նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, կամ մինչև 2 տարի ազատազրկում:

«Ազատության» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գնահատելով նոր Ընտրական օրենսգիրքը՝ այն անվանեց «տեխնոկրատիկ»․ - «Մեր քաղաքական համաձայնությունը, որի տակ կա հինգ խմբակցությունների ստորագրություն, կյանքի կոչվեց: Բավականին տեխնոկրատիկ Ընտրական օրենսգիրք է, և, հաշվի առնելով այն թե՛ խախտումները, որ եղել են, թե՛ կասկածները խախտումների, փորձել ենք ներմուծել այնպիսի մեխանիզմներ, որոնք առավել արդյունավետ են այդ խախտումները կանխարգելելու հարցում: Հանցագործություններ աշխարհում յուրաքանչյուր տեղ էլ հնարավոր են: Խնդիրը վերաբերում է, թե ինչպես կանխարգելել»:

Անդրադառնալով կեղծ տեղեկությունների հրապարակման շուրջ ընդդիմության հետ ձեռք բերված համաձայնությանը՝ Հարությունյանն ասաց. - «Ընդհանուր առմամբ կոնսենսուսը, ցանկացած բանակցություն ենթադրում է փոխադարձ զիջումներ: Իհարկե, մենք համարում ենք, որ ձևակերպումով մենք շեղվեցինք համաձայնագրից, այնուամենայնիվ, համարեցինք խնդիրը այն աստիճան կարևոր, որ անգամ մեկ լրացուցիչ զիջման գնալը որպես դրական քայլ»: 

Իրավապաշտպանները, մինչդեռ, քննադատելով այս փոփոխությունը՝ թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը հորդորում են պայքարել ընտրակեղծիքների, ոչ թե դրանց մասին ահազանգողների դեմ։

«Սա շատ վտանգավոր միտում է: Սա մոտավորապես ինձ հիշեցնում է սովետական ժամանակ հակասովետական ագիտացիայի հոդվածը, որով մարդկանց նստացնում էին: Սա փաստորեն նույն բանն է․ այսինքն կեղծիքների մասին բարձրաձայնելու համար մարդկանց նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը գնաց այս քայլին, քանի որ իշխանությունները համաձայնեցին կատարել նրանց պահանջը՝ հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակները, ինչի դիմաց իշխանությունը ստացավ ընդդիմության համաձայնությունը՝ բանտ նետելու ընտրակեղծքիների մասին ահազանգող քաղաքացիներին՝ առավելապես դիտորդներին եւ լրագրողներին։ 

«Եվ ամբողջ բազարը գնում է ապագա Ազգային ժողովում տեղեր փախցնելու շուրջը: Այդ համատեքստում եմ ես տեսնում նաև այս օրենքի ընդունումը: Եթե Ազգային ժողովում լիներ քառասուն տոկոսանոց սկզբունքային ընդդիմություն, ոչ միայն այս հոդվածը չէր ընդունվի, այլև իշխանությունը չէր էլ համարձակվի այս հոդվածը բերել՝ թեկուզ ունենար մեծամասնություն», - շարունակեց Իշխանյանը: 

Նա նաև հիշատակեց անցած դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո իրավապահներին ներկայացված շուրջ 500 դիմումները՝ համոզված լինելով, որ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակեղծիքների մասին բողոքները կնվազեն։

«Այդ ի՞նչն է ստիպել նրանց, որպեսզի այդպիսի հոդված ընդունեն: Եղե՞լ են արդյոք այդպիսի դեպքեր, որ կեղծ են եղել․․․ թող ցույց տան, որ կեղծ է եղել: Արդյո՞ք այդպիսի պրովոկատորներ կան դիտորդական խմբերի մեջ կամ լրատվամիջոցների, որոնք սուտ ասում եմ, որ էսինչը ուրիշի տեղը քվեարկել է: Արդյո՞ք այդպիսի դեպքեր եղել են, որոնք պատճառ հանդիսանան սրան: Սա քողարկված ահաբեկում է դիտորդական խմբերի նկատմամբ», - նշեց Իշխանյանը:

Իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանի եւ Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպությունները, որ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում, պնդում են՝ չնայած քրեական պատասխանատվության վտանգին՝ կշարունակեն ահազանգեր ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ։

«Ամբողջ տրամաբանությունը այս օրենսդրական փոփոխությունների ուղղված է դիտորդական առաքելությունների նկատմամբ ճնշումների մեծացմանը՝ սահմանափակման միջոցով․․․ Այդ թվում նաև միջազգային դիտորդները: Ի դեպ, միջազգային դիտորդներն էլ են գրելու՝ կրկնակի քվեարկության դեպքեր․ միջազգային դիտորդներն է՞լ են ենթարկվելու քրեական պատասխանատվության», - հարց բարձրացրեց Սաքունցը:

Օրենսդիրներն այսօր փոփոխություն կատարեցին նաև Քրեական օրենսգրքում՝ ամրագրելով սուտ տեղեկություններ հաղորդելու հետ կապված պատիժներն ու տուգանքները։

Իրավապաշտպանները տարածած հայտարարությամբ պահանջում են Քրեական օրենսգրքից հանել այդ փոփոխությունը, որը, նրանց պնդմամբ՝ «կհանգեցնի ընտրախախտումների ամբողջ զինանոցի անպատիժ և լայնածավալ կիրառմանը և ընտրական ինստիտուտի ոչնչացմանը»։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов


Спорт в России и мире
Москва

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Азаренко уступила в полуфинале турнира WTA-500 в Берлине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» подсчитали выбросы парниковых газов





Путин в России и мире
Москва

Самолёт направили из Москвы за пострадавшими при атаке на Севастополь детьми


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Продвижение Музыки. Раскрутка Музыки. Продвижение Песни. Раскрутка Песни.



Москва

Бойцовские собаки напали на женщину с терьером в Котельниках

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net