ՀՀ և ԼՂ նախագահները, հայոց երկու կաթողիկոսները այցելել են Եռաբլուր
![ՀՀ և ԼՂ նախագահները, հայոց երկու կաթողիկոսները այցելել են Եռաբլուր](http://gdb.rferl.org/AA3F6A5C-B4F3-4A92-924C-35FC77D09BB6_cx0_cy17_cw0_w800_h450.jpg)
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: