«Լևադա» կենտրոնը՝ «օտար գործակալ» Ռուսաստանում
![«Լևադա» կենտրոնը՝ «օտար գործակալ» Ռուսաստանում](http://gdb.rferl.org/FB902271-F4F5-44B9-9C2A-62735C2E6E62_w800_h450.jpg)
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ազգային անկախ «Լևադա» կենտրոնը դասել է «օտար գործակալներ» ցանկում՝ այդպիսով վտանգելով հեղինակավոր հետազոտական ընկերության աշխատանքը երկրում:
Կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանափակումների հետևանքով կազմակերպությունը կարող է փակվել:
Հեղինակավոր այս կենտրոնը բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել մի շարք կարևոր խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, հարցումների միջոցով փորձել է պարզել՝ ինչ վարկանիշ ունեն քաղաքական գործիչները երկրում, կամ ինչպես է հանրությունը վերաբերվում Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին: