Մեծ Բրիտանիան կրկին դեսպան ունի Իրանում՝ հնգամյա ընդմիջումից հետո
![Մեծ Բրիտանիան կրկին դեսպան ունի Իրանում՝ հնգամյա ընդմիջումից հետո](http://gdb.rferl.org/41A81BD6-547E-412B-B35A-1AC6D81F1EDC_w800_h450.jpg)
Հինգ տարվա ընդմիջումից հետո Մեծ Բրիտանիան դեսպան է ուղարկել Իրան: «Դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը հնարավորություն է տալիս զարգացնել քննարկումները մի շարք կարևոր հարցերի շուրջ», - ասված է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ «Բրիտանական ավիաուղիներ»-ը վերսկսեց Լոնդոն-Թեհրան թռիչքները: