ՀՀ ՊՆ զորամասի ենթասպա է մահացել, հանգամանքները պարզվում են
![ՀՀ ՊՆ զորամասի ենթասպա է մահացել, հանգամանքները պարզվում են](http://gdb.rferl.org/CB3BB9DD-827C-4F4D-B90A-EBF9D9482A6C_w800_h450.jpg)
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։
ՀՀ ՊՆ N զորամասի ենթասպայի դին հայտնաբերվել է երեկ ժամը 15:30-ի սահմաններում՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ, ասված է հաղորդագրությունում: