Նալբանդյանը և Լավրովը քննարկել են Ղարաբաղի հարցը
![Նալբանդյանը և Լավրովը քննարկել են Ղարաբաղի հարցը](http://gdb.rferl.org/A7230467-09D1-435C-B52B-28C2B9148023_w800_h450.jpg)
Երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի միջև:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «երկկողմ արտաքին քաղաքական փոխգործողության որոշ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»:
Լավրովը շնորհավորել է հայաստանցի գործընկերոջը ռուսաստանյան Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ: