Ադրբեջանը հաղորդում է զրահատեխնիկայի «պլանային վերատեղակայումների» մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների «պլանային վերատեղակայման» մասին:
«Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ մարտունակության մակարդակի բարձրացման նպատակով տեղի է ունեցել մի շարք զորամասերի կազմում ընդգրկված տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի պլանայաին վերատեղակայում: «Տագնապ» հրամանով այդ մարտական զրահատեխնիկան տեղափոխվել է տեղակայման վայրեր», - APA գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: