ԼՂ ՊՆ. Գիշերը շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 մմ ականանետեր:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ասված է հաղորդագրությունում։