Պենտագոնը հաստատում է. ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է թուրքական օդային սահմանը
Պենտագոնը հաստատում է Թուրքիայի հայտարարությունը, թե ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է թուրքական օդային սահմանը:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային՝ բանակցել և միջոցներ ձեռնարկել էսկալացիան կանխելու համար:
Ուրբաթ օրը, հիշեցնենք, Թուրքիան հայտարարեց, որ ռուսական Су-34 ինքնաթիռը ժամը 11:46-ի սահմաններում խախտել է թուրքական օդային սահմանը:
Ռուսական կողմը հերքեց այս հայտարարությունը՝ այն որակելով «անհիմն քարոզչություն»: Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարեց, որ ո՛չ ռուսական, ո՛չ էլ սիրիական կողմը նման խախտում չեն արձանագրել: