Կոլորադո Սփրինգսի ողբերգության մեղավորը ձերբակալված է
![Կոլորադո Սփրինգսի ողբերգության մեղավորը ձերբակալված է](http://gdb.rferl.org/6879F2FD-FD92-4233-A84F-25964E84836C_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, ըստ նախնական տվյալների, առնվազն 11 մարդ է վիրավորվել: Հարձակում կատարած անձը, որի արարքի դրդապատճառներն առայժմ անհայտ են, ձերբակալված է: Իրավապահները հայտնում են, որ տղամարդը մի քանի ժամ շարունակ դիմադրություն է ցույց տվել:
Զոհվածների թվում են երկու քաղաքացիական անձ և մեկ ոստիկան, վիրավորներից հինգը ևս ոստիկաններ են: Ինչպես հայտարարել է Կոլորադո Սփրինգսի քաղաքապետ Ջոն Սազերսը, կրակոցների հեղինակը կալանքի տակ է և քաղաքացիներին այլևս վտանգ չի սպառնում: «Սարսափելի ողբերգության պատճառները պետք է բացահայտվեն»,- հայտարարել է քաղաքապետը: