Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Ноябрь
2015
1
2
3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

ԱԱԾ-ն հայտնում է, որ վնասազերծված խումբը ծրագրել էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարել

0
ԱԱԾ-ն հայտնում է, որ վնասազերծված խումբը ծրագրել էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում այսօր Երևանում վնասազերծված հանցավոր խմբի անդամների մասին։

Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԱԾ-ին հայտնի է դարձել, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն։ Նա այդ խմբում հավաքագրել է հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

«Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր Ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:

Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝

6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ,

4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,

1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,

1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ,

 Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,

2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),

1 հատ պայթեցման սարք,

1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50»,

Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,

Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,

11 հատ «Ֆ1» նռնակներ,

46 հատ «ՌԳ» նռնակներ,

3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ,

2 հատ հակատանկային նռնականետ,

20 հատ ինքնաձիգի պահունակներ,

Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք։ 

Հայտնաբերվել են նաև Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը, հայտնում է ԱԱԾ-ն։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը) և 2-րդ մասերով (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, ինչը կատարվել են կազմակերպված խմբի կողմից)։ Կատարվում է նախաքննություն: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о начале работы хаба молодежного предпринимательства


Спорт в России и мире
Москва

Ход конем. В Москве на Гоголевском бульваре открылся летний шахматный клуб


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева впервые вышла в четвертьфинал турнира Большого шлема


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Выходки эстонских забияк: так ли всё безобидно?


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Киевский эксперт: Запад может нанести ядерный удар первым


Навальный в России и мире
Москва

В Москве и Новосибирске задержали четырех сторонников Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Долина, Бутман и его оркестр представили Россию на Akra Jazz Festival в Турции



Москва

Сотрудники ГУФССП провели более 90 рейдов по выявлению должников по алиментам

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net