Իրաքը դադարեցնում է քաղաքացիական օդանավերի թռիչքները երկրի հյուսիսում
![Իրաքը դադարեցնում է քաղաքացիական օդանավերի թռիչքները երկրի հյուսիսում](http://gdb.rferl.org/655F0B13-5D8C-4C9A-A2B5-38103EE73CB6_w800_h450.jpg)
Իրաքի կառավարությունը երկու օրով դադարեցրել է թռիչքները դեպի երկրի հյուսիսում գտնվող երկու քաղաքացիական օդանավակայանները` Էրբիլ և Սուլեյմանիա:
Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության կայացրած նման որոշման դրդապատճառը Ռուսաստանի Կասպիական նավատորմիղի կողմից Սիրիայում իրականացվող հրթիռային հարվածներն են: Կասպիական ավազանից իրականացվող այս հարվածների նպատակով ռուսական կողմն օգտագործում է նաև Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջանների օդային տարածքը: