Ուկրաինայում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է
![Ուկրաինայում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է](http://gdb.rferl.org/02270780-2B34-4828-AAD8-FAC10F78487F_w800_h450.jpg)
Այսօր Ուկրաինայում անցկացվում է տեղական ընտրությունների երկրորդ փուլը: Նոյեմբերի 15-ի քվեարկությամբ ընտրվում են մայրաքաղաք Կիևի ու երկրի 28 այլ քաղաքների տեղական կառավարման մարմինները՝ քաղաքապետերն ու ներկայացուցիչների խորհրդի (ավագանու) անդամները:
Հոկտեմբերի 25-ին կայացած առաջին փուլի էքզիթ փոլերի տվյալներով՝ իշխանությունները առավելություն են պահպանում երկրի արևմտյանև կենտրոնական շրջաններում, իսկ հարավում և արևելքում հաղթել էր ընդդիմությունը: Ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընտրություններ չեն անցկացվում: Ընտրություններ չեն անցկացվում նաև Ղրիմում, որը Ռուսաստանը բռնազավթել է 2014-ի գարնանը: