Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
![Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը](http://gdb.rferl.org/8A2A0512-52AA-451C-9FCB-DA8E9500777C_cx0_cy8_cw0_w800_h450.jpg)
Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը երեկ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:
Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը:
Քաղխորհրդի նիստին ներկա էին Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ: