Դորտմունդի «Բորուսիա»-ն Ադրբեջան մեկնեց առանց Հենրիխ Մխիթարյանի
![Դորտմունդի «Բորուսիա»-ն Ադրբեջան մեկնեց առանց Հենրիխ Մխիթարյանի](http://gdb.rferl.org/83E5CB0B-3703-4406-8B49-D65A1EA0B04F_w800_h450.jpg)
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր իր ակումբի հետ չմեկնեց Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության շրջանակներում վաղը կայանալիք «Բորուսիա» - «Գաբալա» ֆուտբոլային հանդիպմանը:
Այս մասին հաղորդում են միջազգային լրատվական կայքերը, նշելով, որ պատճառը Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունն է:
Այն մասին, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան, ավելի վաղ տեղեկացրել էր գերմանական Bild պարբերականը, վկայակոչելով «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեին:
«Ակումբը պատասխանատվություն է կրում իր կիսապաշտպանի անվտանգության համար»,- ասել էր Վացկեն։