Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Ноябрь
2019

Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին հայտարարում է՝ փոխզիջումներ չեն լինի

0
Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին հայտարարում է՝ փոխզիջումներ չեն լինի

Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին հայտարարում է՝ փոխզիջումներ չեն լինի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գործող օրենսդրության համապատասխան: Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հերթական անգամ վերահաստատելով, որ իշխանությունները չեն պատրաստվում կատարել ավելի քան մեկ շաբաթ առաջ նոր թափով վերսկսված բողոքի ակցիաների մասնակիցների պահանջը:

«Թեման փակված է՝ իշխանությունները չեն գնա Սահմանադրական փոփոխությունների, դրա համար չունեն համապատասխան ռեսուրս», - նաև հայտարարել է Կալաձեն:

Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հակառակն էր խոստանում` հայտարարելով, որ 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: «Վրացական երազանք»-ը հավաստիացնում է, որ կողմ են փողոցի պահանջներին՝ 2020 թվականի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելուն, անգամ օրենսդրական նախագիծ են ներկայացրել, սակայն իրենց գործընկեր պատգամավորների մի մասը տապալել է այդ նախաձեռնությունը:

Ի նշան բողոքի 12 պատգամավոր լքեց իշխող մեծամասնությունը՝ հրաժարվելով նաև օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոններից: Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սակայն, չեն հավատում, որ իշխող թիմի անդամները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել:

Ընդդիմախոսները համոզված են՝ մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր համաձայնել ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: Ընտրական օրենսգրքի տապալումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երկրում՝ ստիպելով անգամ տրամագծորեն տարբեր օրակարգ և սկզբունքային տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերի միավորվել և հանդես գալ միասնական պահանջներով:

Ի պատասխան իշխող ուժի՝ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայներ չունենալու մասին հայտարարություններին, Վրաստանի ընդդիմությունը այլընտրանքային տարբերակ է մշակել, այսպես կոչված, գերմանական մոդել, որը բացառում է որևէ ուժի կողմից խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ունենալու հնարավորությունը: Ի դեպ, անցյալ շաբաթ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Վրաստանում անցկացված հարցումները վկայում են, որ գալիք ընտրություններում ոչ մի քաղաքական ուժ հստակ առավելություն չի ունենա: Ընդ որում՝ հարցումներն անցկացվել են մինչև Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը՝ հոկտեմբերի երկրորդ կեսին:

Իշխող թիմում, սակայն, կտրականապես հերքում են քաղաքական ճգնաժամի մասին պնդումները՝ կոչ անելով ընդդիմադիրներին ցրվել և պատրաստվել ընտրություններին: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկին՝ 2020 թվականի ընտրությունները գերմանական մոդելով անցկացնելու վերաբերյալ, «Վրացական երազանք»-ում մաքուր սադրանք են համարում: Ընդդիմադիր ուժերը սպասում են միջազգային կառույցների արձագանքին:

Նոյեմբերի 14-ից ի վեր, երբ իշխող ուժը տապալեց օրենսդրական փոփոխությունները, Թբիլիսիում բողոքի ցույցերը չեն մարում: Իշխանություններին ստի մեջ մեղադրող ընդդիմադիրները կառավարությունից պահանջում են՝ հրաժարվել աթոռներից և արտահերթ ընտրությունների մասին հայտարարել:

Ընդդիմության բողոքի գործողություններին իշխանությունները հերթական անգամ արձագանքեցին ոստիկանական մահակներով, արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով․ այս անգամ ուժայինները միջամտությունը արյունահեղության չհանգեցրեց:

Չնայած քաղաքով մեկ կենտրոնացված ոստիկանական ուժերին, ընդդիմությունը շարունակում է բողոքի գործողությունները: Այսօր ակտիվիստները վանդակ են տեղադրել քաղաքի կենտրոնում դրա մեջ տեղադրել Բիձինա Իվանիշվիլիի դիմակները, ինչպես նաև խաղալիք զեբրա՝ երկաթյա լարով միացված վանդակաճաղերին: Ակցիայի մասնակիցները հայտարարում են՝ եթե Իվանիշվիլին չկատարի ժողովրդի կամքը և 2020 թվականի ընտրությունները չանցկացվեն համամասնական ընտրակարգով, ապա անձամբ կհայտնվի ճաղերի ետևում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии столичного района Мнёвниковская пойма


Спорт в России и мире
Москва

Московские школьники завоевали медали на Азиатской физической олимпиаде


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Свёнтек сравнялась с Шараповой по победам на турнирах Большого шлема


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Тузику и Мурке присвоят номера: нужен ли в России закон о нумерации домашних животных





Путин в России и мире
Москва

Посол Крутой: Путин и Лукашенко поручили решить вопрос отмены роуминга к декабрю


Лукашенко в Беларуси и мире
Минск

Стало известно, о чём беседовал Александр Гусев с президентом Беларуси в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Встреча, посвященная творчеству Булата Окуджавы, пройдет 9 июня в Доме творчества «Переделкино»



Москва

Ко Дню России: 73% опрошенных считают, что государственный суверенитет пошёл во благо России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net