Արարատ Միրզոյանը այցելել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով Վաշինգտոնում է` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին:
Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի առաջնահերթությունների մասին, ինչպես նաև ներկաներին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական ու ընտրական բարեփոխումները` հատկապես կարևորելով արդարադատության ոլորտում խոշոր բարեփոխումների իրականացումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջը, համայնքի անդամները հնարավորություն են ունեցել շփվելու հայկական պատվիրակության անդամների հետ և հարցեր ուղղելու թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: