Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2019

Պատրաստ է Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը

0
Պատրաստ է Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը

Առնվազն 2 տարուց Երևանը տրանսպորտային նոր ցանց կունենա, կրկին վստահեցնում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Արդեն պատրաստ է նոր ցանցի վերջնական նախագիծը։ Այն մշակել է Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը, դեռևս նախորդ իշխանությունների պատվերով։ Նախագիծը քաղաքային բյուջեի վրա 850 հազար դոլար էր արժեցել։

«Հուսով եմ, որ այս ծրագիրը իրականացնելուց հետո վերջապես մեր քաղաքը՝ Երևանը կունենա մեր բնակիչներին՝ երևանցիներին վայել տրանսպորտային համակարգ», - ասաց Մարությանը։

Նախնական 130-ից 150 միլիոն դոլար պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի գծով փորձագետ Վազգեն Հարությունյանի խոսքով. «Լինելու են 11 հիմնական երթուղի, 30 օժանդակ երթուղի, 5 տրոլեյբուսային երթուղի և մեկ օդանավակայան տանող երթուղի»։

Տրանսպորտային նոր ցանցը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, ցանցի ամբողջ երթուղայինները նոր են լինելու, տեղփոխի սկզբունքն է գործելու։ Այսինքն՝ մի կետից մյուս կետը տեղափոխվելու համար ուղևորը մի քանի երթուղուց կօգտվի։ Երթուղիների աշխատաժամանակն էլ ավելի երկար է լինելու, իսկ կանգառում ուղևորները շատ չեն սպասի, վստահեցնում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի փորձագետ Վազգեն Հարությունյանը։

«Ընդհանուր աշխատանքային ժամերը լինելու է 6։45-ից մինչև 23։45, այսինքն ավելի շատ, քան պետք է ներկայիս գործող երթուղային ցանցը, պիկ ժամերի համար սահմանվել է միջինը 6 րոպե պարբերականություն, ոչ պիկ ժամերին հաճախականությունը կկազմի մինչև 15 րոպե», - նշեց Հարությունյանը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց. «Վատ չէր լինի, որ այն գործնականում փորձարկվեր, որովհետև այն ենթադրում է մայրաքաղաքի ամբողջական ծածկույթ և քայլելու որոշակի ժամանակահատված դեպի կանգառ»։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունում տրանսպորտային նոր ցանցի այս նախագիծը դրական են գնահատում, սակայն թերահավատ են, թե քաղաքային իշխանությունները խոստացած ժամկետում կարող են ավարտել ծրագիրը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով. «Քաղաքապետը դեռևս 5-6 ամիս առաջ պնդում էր, որ առնվազն 2 տարի պետք է, երեկ ևս պնդեց, որ 2 տարի է պետք։ Հույս ունեմ, որ 1-2 տարի հետո չի պնդի, որ 2 տարի է պետք»։

Մինչ նոր ցանցն իրականություն կդառնա, մասնավոր ընկերություններից մեկն արդեն սկսել է գործնականում փորձարկել սովորական երթուղայիններից մի քանի անգամ ավելի հարմարավետ եվրոպական արտադրության ավտոբուսը, 5 օր է՝ 26 համարի երթուղում նոր ավտոբուսը ուղերթեր իրականացնում, առայժմ փորձնական։ Երթուղայինի վարորդը մասնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի տնօրենն է։

Ուղևորափոխադրում իրականացնող ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը ասաց. «Փորձեցի հասարակական տրանսպորտում ցույց տալ, որ կարելի ա որակով ավտոբուս բերել և մեր փողոցները ավելի լայն են, քան Եվրոպայում և կարելի է նորմալ վարել ավտոբուսը, ոչ ոքի չենք խանգարում, ոչ ոք մեզ չի խանգարում, փախնողներ չկան, բոլորը վճարում են։ Շատ ուրախ մարդիկ կան, որ անգամ ավելի են վճարում։ Մարդիկ եղել են, որ 1000 դրամ են վճարել»։

Ուղևորափոխադրում իրականացնող ընկերության տնօրենն ասում է, եթե քաղաքացիները որակյալ ծառայությամբ հարմարավետ ավտոբուսներով են ցանկանում ուղևորվել, ապա անխուսափելի է ուղեվարձի բարձրացումը։

«Ցանկալի կլիներ, որ գոնե 50 դրամով ուղեվարձը թանկանար։ Նայեք, ես գիտեմ, որ ժողովուրդը դրան դեմ ա լինելու, բայց 90-ականներից 100 դրամ ա, և վառելիքը 5 անգամ թանկացել ա, իսկ հասարակական տրանսպորտը մնացել է նույն 100 դրամը», - նշեց Մանուկյանը։

Քաղաքաքապետ Հայկ Մարությանը չի բացառում՝ նոր ցանցի ներդրումից հետո հնարավոր է նաև ուղեվարձի բարձրացում լինի։

«Մենք առաջարկում ենք մեր քաղաքացիներին փոփոխված տրանսպորտ և նոր հետո առաջարկում ենք փոփոխված սակագին։ Սա ամենակարևոր ուղղությունն է, որով պետք է գնանք։ Մեր հաշվարկներով էն, ինչ որ մենք հիմա պատկերացնում ենք, այդ փոփոխությունը սակագնի, լինելու է ոչ էական», - ընդգծեց Մարությանը։

«Ուղեվարձը, որ բարձրանա, ես համաձայն եմ, եթե լավ սպասարկում լինի, ճիշտ ծառայություն լինի, նմանատիպ տրանսպորտ լինի, շատ չնչին բարձրանալու դեպքում», - ասաց ուղևորներից մեկը։

Ոչ բոլորն են համաձայն՝ ուղեվարձի արժեքի բարձրացմանը, անգամ 50 դրամով։

Արդյո՞ք նոր ցանցում մասնավոր ընկերություններ կներգրավվեն, քաղաքապետարանում դեռ հստակ չեն որոշել, սակայն ավելի հակված են, որ նոր ցանցի կառավարմամբ ու սպասարկմամբ քաղաքային իշխանությունը զբաղվի։ Իսկ մասնավորից վստահեցնում են, եթե քաղաքային իշխանությունները համաձայնեն՝ իրենք ևս ներդրումներ կանեն և միջազգային չափանիշներին համապատասխան երթուղի կսպասարկեն։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о волонтерском движении Москвы


Спорт в России и мире
Москва

Спортсменки из Пскова привезли два «серебра» с соревнований по джампинг-фитнесу в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Мария Шарапова

Мирра Андреева может стать новой Марией Шараповой


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ученый РАН: вероятность возникновения торнадо в Подмосковье выше, чем в Москве





Путин в России и мире
Москва

Посол Крутой: Путин и Лукашенко поручили решить вопрос отмены роуминга к декабрю


Лукашенко в Беларуси и мире
Минск

Стало известно, о чём беседовал Александр Гусев с президентом Беларуси в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Элджей

Полиция готовится «принять» Элджея на концерте в Новосибирске



Москва

Московские заказчики заключили с поставщиками из других регионов госконтракты на 138 миллиардов рублей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net