Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2019

Սևանի ջրիմուռների հարցում երկարաժամկետից բացի օպերատիվ լուծումների կարիք կա

0
Սևանի ջրիմուռների հարցում երկարաժամկետից բացի օպերատիվ լուծումների կարիք կա

«Ունենք արտակարգ իրավիճակ», - Ազգային ժողովում Սևանի խնդրով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած քննարկման ընթացքում հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Կարծում է՝ երկարաժամկետից բացի օպերատիվ լուծումների կարիք կա։ - «Անմիջապես փորձել ջրիմուռների վրա ազդել՝ ինչ կարելի է անել: Քիմիկոսներ կան, որ ասում են՝ կան հատուկ նյութեր, որոնք լճին վնաս չեն տա, բայց ջրիմուռի վրա կազդեն, բայց պետք է ուսումնասիրել: Հատուկ բուսաբաններ կան, որ այդ ջրիմուռները լավ գիտեն: Այդ խումբը պետք է լինի, որ օպերատիվ առաջարկությունները տա: Մնացած խնդիրները բոլորը կան՝ և՛ ձկների վերականգնումը, և՛ խեցգետինների»:

Պաշտոնյանները գնահատականներ տալիս ավելի զուսպ էին։ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ասաց՝ լիճը ծանր վիճակում է։ Կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման պատճառներից նշեց՝ կեղտաջրերի հոսքը, ջրի տակ մնացած շինություններն ու 500-700 հա հատված ծառերը, գետերից Սևան եկող ջրերի ծավալների նվազումը։ Այս ամենի պատճառով, ասաց, լճի մակարդակը չի բարձրացել: Արդեն իրականացվող աշխատանքներից խոսեց՝ մշտական գործող 300 օբյեկտներում ջրի բիոլոգիական մաքրման կայանների փորձնական նմուշներ են տեղադրել, փորձում են նաև կոճղերը հանել:

«Այս առափնյա 2400 օբյեկտներից, որից մշտական գործում են 300-ը՝ հասարակական սննդի օբյեկտներից, հանգստի օբյեկտներից, ռեստորաններից, հատկապես ահավոր տիպի երկու տեսակի՝ սպիտակեղենի և ամանեղենի լվացման բոլոր աղտոտությունները գալիս և լցվում են Սևանա լիճը», - նշեց մասնագետը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի՝ հեղափոխությունից հետո ով ինչ պիտի աներ, որ չի արել, հարցին ի պատասխան Ջավադյանը հայտարարեց՝ Սևան ազգային պարկն էր անգործության մատնված: Այս հայտարարությունը SOS-Սևան նախաձեռնության ներկայացուցիչներին զայրացրեց: Սիլվա Ադամյանը տեղից արձագանքեց․ - «[Ջրառի նպատակով] Ջրբացթողումների քանակը պետք է բացառեիք: Ես առաջարկ ունեմ՝ պետք է ցրել այդ հանձնաժողովը, հավաքել նոր հանձնաժողով, որովհետև էս հանձնաժողովը տարիներ շարունակ արել է ամեն ինչ, որպեսզի Սևանը դուրս չգա էս վիճակից, ասել է, որ ամեն ինչ լավ են, կառավարության բոլոր որոշումները ճիշտ են, իսկ հիմա եկել եք այստեղ ու ասում եք՝ Ազգային պարկն ա մենակ մեղավոր: Էդպես չի, ամենամեծ մեղավորությունը ձերն ա»:

Ճահճացման վտանգից խուսափելու համար բնապահպանները առաջնային են համարում լճի մակարդակի բարձրացումը՝ նվազագույնը 1903.5 մետր: Ցուցանիշին հասնելու համար Սևանը մոտ երեք մետր էլ պետք է բարձրանա:

Սևանին պետք է մոտենալ նորահարսի նման, լճի խնդիրների մասին բաց չխոսել, եթե ժողովրդին վտանգ չի սպառնում․ կոչի հեղինակը ԲՀԿ պատգամավոր, սևանցի Հրանտ Մադաթյանն էր: Ասաց՝ ինքը երեկ երկու ժամ լողացել է, ջրից էլ խմել: Պնդում էր, որ ինքը Սևանի ափին հողատարածք ունի, բայց բիզնես շահ չունի, ժողովրդի մասին է մտածում:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Նունե Բակունցը կոշտ արձագանքեց պատգամավորին․ - «Կոչ մի արեք Սևանի ջրից, որ Դուք խմում եք՝ վտանգ չկա, որովհետև դրան ոչ պատրաստ մարդիկ կարող են գալ՝ տուրիստներ, ջուր խմել և հիվանդանալ»:

«Ոչինչ, թող մեկ֊մեկ էլ իրանք փորացավ ընկնեն, իրանք լավ երկրներում հանգիստ ապրում են, թող գան մեր հալը իմանան», - կատակեց Մադաթյանը, - «Սուսիկ-փուսիկ չե՞ք կարում դզեք՝ ջուրը մաքրվի: Էդ կեղտոտ ժամանակ քանի՞ հոգի է մահացել, ինչի՞ համար բարձրաձայնեց առողջապահության նախարարը, որ Սևանի ափին էսօր մի մարդ չկա, երեկ էլ բռնեց՝ ասեց Սևանի ջուրը արդեն կարաք էթաք չփիկ-չփիկ անեք: Արդեն ուշ ա»:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը երկու օր առաջվա ուսումնասիրության տվյալները հրապարակեց՝ այս պահին լողափերում լողալը վտանգավոր չէ։ Բայց զգուշացրեց՝ իրավիճակը կարող է փոխվել։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии столичного района Мнёвниковская пойма


Спорт в России и мире
Москва

На Играх стран БРИКС выступят выпускники амурских спортшкол


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Ига Свентек в четвертый раз выиграла Открытый чемпионат Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Тузику и Мурке присвоят номера: нужен ли в России закон о нумерации домашних животных





Путин в России и мире
Москва

О важности решения об индексации пенсий работающим пенсионерам


Лукашенко в Беларуси и мире
Минск

Стало известно, о чём беседовал Александр Гусев с президентом Беларуси в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Моргенштерн* хочет вернуться в Россию, но не в Москву



Москва

Конкурсные процедуры по строительству комплекса регазификации СПГ объявлены на Камчатке

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net