Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Сентябрь
2018

«Սանիթեքը» ձախողում է քաղաքի աղբահանության գործընթացը․ Փաշինյան

0
«Սանիթեքը» ձախողում է քաղաքի աղբահանության գործընթացը․ Փաշինյան

Թեև աղբահանության հարցը կապված է քաղաքային տնտեսության հետ, կառավարության ներկայացուցիչները, տարածքային կառավարման նախարարությունը անընդհատ այս հարցով զբաղվում են, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին։

Մայրաքաղաքի աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ն օգոստոսի սկզբին տուգանվեց 12 միլիոն դրամով, նաև զգուշացվեց, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ, այդուամենայիվ երևանցիները շարունակում են պնդել՝ դժգոհ են «Սանիթեք»-ի աշխատանքից։

«Դուք գիտեք, որ աղբահանման համակարգը, ըստ էության, վստահվել է «Սանիթեք» ընկերությանը, որն այսօր, այո, ակնհայտորեն ձախողում է այդ գործընթացը։ Բայց մենք ունենք փաստ, որ ըստ էության քաղաքում այդ գործի համար մենաշնորհային իրավիճակ է ստեղծվել, և վերջին տարիներին այդ համակարգի կառավարումը պատշաճ չի իրականացվել, ու այսօր մենք կանգնել ենք այդ խնդրի առջև», ֊ պարզաբանեց վարչապետը։ ֊ «Իհարկե, այն իրավիճակը, որն այսօր կա մայրաքաղաքում, այդ իրավիճակը անընդունելի է։ Դա «Սանիթեք» ընկերության պատասխանատվությունն է և Երևանի քաղաքապետարանի ոչ հեռատես քաղաքականության հետևանքը»։

Որպես խնդրի լուծում՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «էստեղ մենք լրջագույն հայեցակարգային եզրահանգումներ պիտի անենք, և կարծում եմ, որ տարբերակներից մեկն այն է, որ մայրաքաղաքի աղբահանությունը ոչ թե մեկ ընկերության, այլ մի քանի ընկերությունների վստահվի»։

Վարչապետը որպես ամենակարևոր խնդիրներից մեկը մատնանշեց աղբի վերամշակման գործարան ունենալը։ ֊ «Այսօր ես կարող եմ ասել, որ կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այս թեմայի նկատմամբ։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի վստահելի գործընկեր գտնել, ով կկազմակերպի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև գուցե ամբողջ հանրապետության աղբահանումը։ Կամ մի քանի ընկերություններ, որոնց շղթայի մեջ պարտադիր օղակ է աղբի վերամշակումը», ֊ մանրամասնել է նա։

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների սակագներով

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագներին։ Հիշեցնելով, որ սոցիալական որոշակի խմբերի համար որոշակի քվոտայով գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցում է տեղի ունեցել 10 և 20 դրամով, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի, սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելով։

«Ասեմ, որ էներգետիկ համակարգում կան որոշակի խնդիրներ և դա այդքան էլ պարզ չէ։ Օրինակ, հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք, ըստ էության, հավելյալ հաստիքներ են։ Նկատի է առնվում, որ այդքան հաստիք, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց այդ հաստիքները գոյություն ունեն և մարդիկ աշխատում են և աշխատավարձ են ստանում։ Դա էլեկտրաէներգիայի սակագնի վրա մոտավորապես 3 մլրդ դրամի ճնշում ունի», ֊ մանրամասնեց վարչապետը՝ շարունակելով. ֊ «Մենք չենք պատրաստվում գրչի մեկ հարվածով այդ 500 աշխատողների ազատել, որովհետև դա կստեղծի հավելյալ սոցիալական խնդիրներ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխատաշուկայում տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխվի, որ մեկ խնդիր լուծելիս, մեկ այլ խնդիր չառաջացնենք»։

Որպես էներգետիկ համակարգի առաջին խնդիր վարչապետը կարևորեց «կարգուկանոն մտցնելու» անհարժեշտությունը։

«Իսկ թանկի և էժանի առումով, մենք պետք է խնդիրը ձևակերպենք այսպես. Էլեկտրաէներգիայի և գազի գինը պետք է լինի արդյունավետ. ոչ թե անընդհատ սակագին իջեցնենք, այլ ունենանք արդյունավետ, իրական սակագին, որ բոլորս համոզված լինենք, որ կոռուպցիոն կամ չարաշահման մեխանիզմների արդյունքում չի ձևավորվել և մտածենք մարդկանց եկամուտների բարձրացմանը աջակցելու համար, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի», ֊ մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Առաջիկայում նախատեսվում է վարչապետի այցը Մոսկվա

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կայցելի Ռուսաստան։

«Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես համոզված եմ, որ մենք մեր հարաբերությունների օարկարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք և լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի», ֊ նշեց վարչապետը։ ֊ «Իհարկե ես չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ նաև, որ բնական կերպով կշարունակվի։

Մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած քննադատական հայտարարությունից հետո որոշ վերլուծաբաններ խոսում են այն մասին, որ Մոսկվան դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականությունից։ Այսօրինակ մեկնաբանությունները ավելի սրվեցին օրերս, այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Колледжи проведут Дни открытых дверей


Спорт в России и мире
Москва

Олимпийский чемпион Роман Костомаров поздравил победителей номинации «Экскурсия без границ» программы «Лига Экскурсоводов»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова не смогла пробиться во второй круг турнира WTA в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

Путин: РФ продолжит взаимодействие с Ираном как при Раиси


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

«Я заставила себя не испытывать чувство голода»: Анастасия Волочкова рассказала в шоу Анфисы Чеховой на ТВ-3 о своём детстве



Москва

ФК «Динамо Пушкино» завоевал серебряные медали межрегионального турнира Laffy Cup 2024

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net