Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Январь
2018

Քաղաքական ուժերը՝ Արմեն Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին

0
Քաղաքական ուժերը՝ Արմեն Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին

«Ծառուկյան» խմբակցությունը չի շտապում տեսակետ հայտնել երկրի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է խորհրդարանում անցկացվելիք նախագահի ընտրություններում դառնալ Հանրապետականի թեկնածուն։ Որոշում կայացնելու համար Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել:

Հանրապետականի առաջնորդը խոսակցության ընթացում նկատել է՝ ցանկանում են, որ ընտրությունը տեղի ունենա մեկ փուլով: Առաջին փուլով նախագահ ընտրելու համար ՀՀԿ-ի և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ձայները խորհրդարանում չեն բավարարում․ այս երկու ուժերը միասնաբար ունեն 65 պատգամավոր, մինչդեռ նրանց անհրաժեշտ է 79 ձայն: Ուստի՝ իշխող կոալիցիային նաև ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի աջակցությունն անհրաժեշտ կլինի։ Իսկ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ չէր բացառել, որ իր գլխավորած խմբակցությունը կարող է սատարել իշխող Հանրապետականի թեկնածուին: «Դիրքորոշում կհայտնենք, երբ Արմեն Սարգսյանը կկայացնի իր վերջնական որոշումը»,- այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, շարունակելով․

«Մենք SOS կերպով չէինք հրավիրելու քաղխորհրդի և խմբակցության նիստ և որոշում կայացնեինք այն դեպքում, երբ թեկնածուն ինքը (հղում եմ անում թեկնածուի արած հայտարարությանը) ասում է, որ իրեն ժամանակ է պետք քաղաքական, մտավոր, գիտական, մշակութային շրջանակին հանդիպելու և իր վերջնական որոշումը կայացնելու համար»:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը ևս, խմբկացության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, վերջնական որոշում չունի։ Ասաց՝ տեղյակ են եղել, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկելու է դառնալ Հանրապետականի թեկնածուն, բայց վերջնական որոշում իրենք կկայացնեն Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո միայն։

«Մեր կարծիքով, իսկապես, նա պետք է մարմնավորի ողջ հայությունը: Եվ Հայաստան-Սփյուռքը, որպես մեկ ամբողջական հայություն, պետք է ընդունելի համարեն նախագահի՝ այս կարգով ընտրությունն ու անձը: Մենք անձամբ իրեն չենք հանդիպել, բայց բնական է՝ իրեն վաղուց ճանաչել ենք, հարաբերություններ ունեցել ենք: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի որակներն իսկապես համապատասխանում են, որ առաջադրվելու այս առաջարկությունը կատարվեր այս փուլում: Այն գործընթացը, որ նախանշված են հրապարակային ու բազմակողմանի հանդիպումներ, մենք դա նույնպես ողջունում ենք, և վերջնական որոշում մենք էլ պետք է կայացնենք: Մենք էլ դեռ չունենք այդ վերջնական որոշումը: Իր հանդիպումների արդյունքում կորոշենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց՝ կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ քննարկել են նաև այլ թեկնածություններ: Անուններ, սակայն, հրաժարվեց տալ։ Հանրապետականից կարծիք է հնչել, թե Արմեն Սարգսյանը նախագահի «անխոցելի թեկնածու է»: Ռուստամյանը, մինչդեռ, կարծում է, որ կատարյալ մարդիկ չեն լինում, և ամեն մեկն էլ ունի «աքիլլեսյան գարշապար»։ Ո՞րն է Արմեն Սարգսյանի «աքիլլեսյան գարշապարը»:

«Ես հիմա չեմ խոսելու գարշապարների մասին, ես ավելի շատ խոսում եմ մնացած մարմնի անխոցելիության մասին: Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է: Իսկ ում կթվա, թե էդ գարշապարը չունի, չարաչար սխալվում է, բոլորն էլ ունեն: Մարդիկ կան, որ ոչ միայն գարշապարը, այլև մարմնի զգալի մասն է խոցելիությամբ տառապում»,- պատկերավորեց Ռուստամյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է՝ հանդիպումներից հետո իրենց թեկնածուն քաղաքական բոլոր ուժերի կողմից «ընկալելի կլինի»։ Նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել, որ Հայաստանի չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում:

«Ե՛վ միջազգային իմիջի համար, և՛ հանրության մեջ ավելի ընկալելի լինելը կարևորում ենք մենք: Դա չի կարող լինել պարտադրանք, դա պարզապես հորդոր է, որ հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվողը հանրության մեջ ավելի ընդունելի և ավելի ընկալելի լինի, բնականաբար՝ ընկալելի լինի նաև քաղաքական ուժերի համար, որովհետև հանրապետության ընտրված նախագահի լիազորությունների մեջ պետք է մտնի նաև քաղաքական ուժերի համախմբումը:

Եթե նա արդեն իսկ գնում է որպես համաձայնության դաշտում ընտրված նախագահ, նրա համար բավականին հեշտ կլինեն այդ գործողությունները: Նաև եթե կան հանրության մեջ ինչ-որ հուզումներ, նա պետք է նաև այդ բեռը վերցնի, որպեսզի կարողանա հանդիպումների միջոցով հարթել նմանատիպ անհամաձայնությունները, եթե կլինեն այդպիսիք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իրենք թեկնածու առաջադրելու համար մինչև փետրվարի 18-ը ժամանակ ունեն․ Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը պետք է կազմակերպվի փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում: ՀՀԿ-ն համոզված է, որ Արմեն Սարգսյանն առաջարկը չի մերժի, բայց, խմբակցության ղեկավարի խոսքով՝ պատրաստ են նաև անակնկալների․ «Մեր ժամանակը բավարարում է, եթե ֆորսմաժորային իրավիճակ կլինի, մենք ժամանակ ունենք նոր քննարկում կազմակերպելու համար»:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դեռ չի քննարկել այս հարցը: Ավելի վաղ Արամ Սարգսյանը բացառել էր, որ «Ելքը» կողմ կքվեարկի իշխանության ներկայացրած նախագահի թեկնածուին։

Հիշեցնենք՝ «Ելքը» նախագահի պաշտոնում որոշել էր առաջադրել սեփական թեկնածուին՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Բայց քանի որ Սահմանադրությամբ նաև առաջադրման շեմ է սահմանված՝ առնվազն 27 պատգամավոր իրավունք ունի նախագահի թեկնածու առաջադրել, ուստի աջակցության խնդրանքով դիմել էին «Ծառուկյան» խմբակցությանը: Բայց այս հարցում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը «Ելքին» չաջակցեց:

«Ես ասել եմ, որ մեր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ես մեկ թեկնածուով որևէ ընտրություն չեմ ընդունում: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր կատեգորիկ չեն: Ես իմ տեսակետն ասել եմ, բայց ես չեմ բացառում, որ եթե ընկերներս արգումենտներ բերեն, իմ տեսակետում կոմպրոմիսների գնամ»,- այսօր «Ազատությանն» ասաց Արամ Սարգսյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

К 2025 году в "Рудневе" планируется создать свыше 6 тысяч рабочих мест — Собянин


Спорт в России и мире
Москва

Воробьев открыл хоккейный турнир «Кубок Юнисон» в Красногорске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Роджер Федерер

Теннисисты Роджер Федерер и Рафаэль Надаль стали лицами рекламной кампании Louis Vuitton


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Выставка о возобновляемой энергии открылась в метро





Путин в России и мире
Москва

Чемезов: «Многие предприятия находятся в состоянии „лишь бы выжить“»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Человек эпохи наваждения. Год юбилеев Александра Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил о «самом большом преимуществе» России в конфликте


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Иван Ургант станцевал в Грузии после отмены выступления на концерте памяти Окуджавы



Москва

Самолёт Хабаровск — Красноярск прервал рейс из-за признаков инфаркта у пассажира

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net