Զիմբաբվեն այսօր արթնացել է` ձերբազատված Մուգաբեի 37 տարվա իշխանությունից
![Զիմբաբվեն այսօր արթնացել է` ձերբազատված Մուգաբեի 37 տարվա իշխանությունից](https://gdb.rferl.org/24B61AAA-1FCF-4C9F-A745-B75D3F6E2A79_w800_h450.jpg)
Մուգաբեի կողմից պաշտոնանկ արված նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, ով անվտանգության նկատառումներից ելնելով հեռացել էր երկրից, այսօր վերադառնալու է Զիմբաբվե և ուրբաթ օրը երդմնակալության արարողությմաբ ստաձնելու է նախագահի պաշտոնը: Հաղորդում է պետական ZBC գործակալությունը:
Ռոբերտ Մուգաբեն գրեթե չորս տասնամյակ իշխելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական տվեց զինվորականների և իր կուսակցության ճնշումների ներքո: Զինվորականները վերահսկողություն էին հաստատել մայրաքաղաք Հարերեում, իսկ իշխող կուսակցությունը Մուգաբեին հեռացրել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից: Խորհրդարանը պատրաստվում էր նրան իմպիչմենտ հայտնել:
93-ամյա առաջնորդը հրաժարական տվեց՝ հանգուցալուծելով քաղաքական ճգնաժամը: