Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Ноябрь
2017

«Առաջարկում ենք ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ». Դավիթ Պետրոսյան

0
«Առաջարկում ենք ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ». Դավիթ Պետրոսյան

«Առաջարկում ենք ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ», - այսօր հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ իշխանության ներկայացուցիչների հետ կլոր սեղան-քննարկման ժամանակ։ 

Ուսանողները հանդես եկան երկու առաջարկով, որոնք դեռևս պետք է քննարկվեն ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանի ներկայացուցիչների կողմից։

Նրանք կառավարությանն առաջարկեցին մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել գիտական և կրթական համակարգի զարգացումը, ինչպես նաև ուսումնառության անընդհատությունը և կբացառի կոռուպցիան։

Երկրորդ կետով նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն առաջարկեց ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ, մասնավորապես՝ բակալավրիատի ընթացքում զինվորական ծառայություն անցնել։

«Չորս տարվա բակալավրիատի ընթացքում մեկուկես տարվա ծառայությունը մենք բաշխում ենք այդ չորս տարվա մեջ, այսինքն՝ տարվա ընթացքում, սա կարելի է իհարկե քննարկել, մոտ չորս ամիս ծառայություն՝ երկու-երկու ամիս կտրվածքով, սա հնարավորություն է տալիս, որպեսզի ոչ թե մենք բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ։ Ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում և միևնույն ժամանակ նա անցնում է ծառայություն։ Այսինքն՝ չորս տարի ուսանողը լինում է ծառայության մեջ, միևնույն ժամանակ նա համալսարանում շարունակում է իր կրթությունը», - ասաց Պետրոսյանը։

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ առաջարկվում է ծառայության մի նոր տեսակ, որն առկա է Շվեյցարիայում, որտեղ պատերազմի վտանգ չկա։

Ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա ուսանողներն առաջարկեցին, որ վեց ամիս էլ մագիստրատուրայի ընթացքում ծառայությունը շարունակվի։

«Երբ որ չորս տարին զինվորի բակալավրիատում արդեն անցնում է, լավ ծառայության դեպքում ու նաև կրթության ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելու դեպքում, նա ստանում է սերժանտի կամ ավագ սերժանտի աստիճան, սա պետք է կանոնակարգվի, ու արդեն մագիստրատուրա ընդունվելու դեպքում նա էլի տարկետում է ստանում, բայց մինչ այդ վեց ամիս էլի անցնում է ծառայություն, ստեղ կա երեք տարբերակ՝ կամ վեց ամիս ծառայությունն անցնում է մինչև մագիստրատուրան, կամ վեց ամիսը մենք երեք-երեք ամսով բաշխում ենք մագիստրատուրայի ընթացքում, կամ էլ մագիստրատուրան ավարտում է և վեց ամիս զորակոչվում է բանակ, ստեղ նա արդեն ստանում է լեյտենանտի աստիճան», - ասաց Դավիթ Պետրոսյանը։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, կառավարության ներկայացուցիչների մոտեցումը հետևյալն է, որ խնդիրն օրենքի հետ կապված չէ, զինծառայության մասին օրենքն արդեն ընդունվել է, և բոլոր հարցերը պետք է կարգավորվեն կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով։

«Գնդակը կառավարության դաշտում է»

«Մենք ֆիքսում են, որ կա խնդիր, քննարկումը ստացվել է, որովհետև լսում ենք՝ երկու կողմից կան ընդհանուր մոտեցումներ և ցանկություն՝ խնդրին ավելի համապարփակ և ամբողջական լուծում տալու, այդ լուծման մեխանիզմներն այսօր դրված են կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի մեջ։ Սկսենք միասին կառավարության հետ աշխատել, որպեսզի ձեր առաջարկությունները  կառավարության մեր գործընկերների առաջարկների հետ միասին փաստաթղթավորվեն և տեղ գտնեն կառավարության որոշումներում և ենթաօրենսդրական ակտերում։ Սա է իմ առաջարկը։ Գնդակը կառավարության դաշտում է», - ասաց Շարմազանովը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:

Նշենք, որ բանավեճին մասնակցում են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հինգ ներկայացուցիչ և կառավարության ու Ազգային ժողովի հինգ ներկայացուցիչ:

Իշխանությունը քննարկմանը ներկայացնում են պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։Բանավեչը վարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմզանովը։

Հիշեցնենք, օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: На северо-западе Москвы открылся волонтерский центр «Доброе место»


Спорт в России и мире
Москва

Один из лидеров «Салавата Юлаева» подписал контракт с ЦСКА: теперь официально


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев вышел в 1/8 финала «Ролан Гаррос» — 2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Поезд проехал через горящий лес в Бурятии





Путин в России и мире
Москва

Путин 7 июня выступит на ПМЭФ и будет говорить не только об экономике


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

НА ДЕТСКОМ ФЕСТИВАЛЕ ИСКУССТВ «НЕБО» СОСТОИТСЯ 5 ПРЕМЬЕР И ПОКАЖУТ НОВИНКИ ОТ ВЕДУЩИХ МОСКОВСКИХ ТЕАТРОВ



Москва

В Красноярске проходит итоговый этап всероссийского конкурса «Профессионалы»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net