Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Октябрь
2017

ՊՆ խոսնակը չի ընդունում, որ Ռուզաննա Խաչատրյանին արձագանքելը սխալ էր

0
ՊՆ խոսնակը չի ընդունում, որ Ռուզաննա Խաչատրյանին արձագանքելը սխալ էր

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ընդունում այն տեսակետը, թե Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումներին, հայտնվել է ծիծաղելի իրավիճակում։

Նշենք, որ այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ օգտատերերից մեկը գրել էր՝ «Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ ակնարկներ արեց բանակից խուսափած պաշտոնյաներից մեկի մասին, որից մեկ օր անց Դուք՝ պաշտպանության նախարարի խոսնակի մակարդակով հայտարարեցիք, որ Ռուզաննա Խաչատրյանը զրպարտում է Վիգեն Սարգսյանին։ Ինչի՞ց ենթադրեցիք, որ Ռուզաննա Խաչատրյանը հենց Վիգեն Սարգսյանին նկատի ուներ, եթե նա որևէ անուն չէր նշել, արդյո՞ք նախարարությունը նմանատիպ անտեղի պարզաբանումներով ու մեղադրանքներով իրեն ծիծաղելի վիճակի մեջ չի դնում և անուղղակի ապացուցում, որ Ռուզաննա Խաչատրյանի ակնարկած անձնավորությունը հենց Վիգեն Սարգսյանն է»։

Հովհաննիսյան. - Ես ի սկզբանե չէի ուզում որևէ արձագանք տալ, ուղղակի լրատվամիջոցները և ոչ միայն լրատվամիջոցները, չափազանց շատ հետաքրքրություն դրսևորեցին՝ սլաքներն ուղիղ ուղղելով պաշտպանության նախարարին, դրա համար ես ստիպված եղա կոնկրետ լրատվամիջոցներին պատասխանել, և իմ պատասխանի նախաբանում, եթե ուշադիր հետևել եք, գրել եմ՝ «հարգելի՛ գործընկերներ, ձեր հարցերի վերաբերյալ տալիս եմ այս մեկնաբանությունը»:

«Ազատություն». - Նախարարությունը դրանով չհայտնվե՞ց ծիծաղելի իրավիճակում, որովհետև Խաչատրյանն անուն չէր նշել։

Հովհաննիսյան. - Չեմ կարծում, մեկնաբանության խնդիր է՝ նայած ով ինչպես կմեկնաբանի:

«Ազատություն». - Չեք ընդունում, որ Դուք սխալ ստատուս գրեցիք։

Հովհաննիսյան. - Չէ, իհարկե ոչ։

Հիշեցնենք, օրերս Սեյրան Օհանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վերջին օրերին խորհրդարանում քննարկվող՝ զորակոչին առնչվող հարցերին, մասնավորապես, գրելով․ - «Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որն ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի, հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

...Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»:

Երեկ Ռուզաննա Խաչատրյանի այս գրառմանն անդրադարձավ Արծրուն Հովհաննիսյանը՝ նրան հիշեցնելով Քրեական օրենսգրքի սուտ մատնությանը վերաբերող հոդվածը։

 

«Ինձ Սեյրան Օհանյանը նախարարություն չի բերել»

«Ազատություն». - Օգտատերերը նաև գրում են՝ «արդյո՞ք Դուք ձեզ վատ չեք զգում, երբ այսօր նախկին նախարարի կնոջը հիշեցնում եք սուտ մատնության մասին»՝ նշելով, որ «Սեյրան Օհանյանն է Ձեզ բերել նախարարություն։

Հովհաննիսյան. - Ինձ նախարարություն չի բերել Սեյրան Օհանյանը, ես նախարարությունում եմ եղել, նշանակելը՝ մամուլի քարտուղար, դրանք տարբեր բաներ են։ Ես այն ժամանակ էլ, հիմա էլ շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, և եթե օրենքով սահմանված պարզաբանման կարիք կա, որտեղ պետք է հիշեցվի ինչ-որ օրենքի կետ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա շարունակելու եմ ներկայացնել։ Ցավոք, հարց տվողները, վստահ եմ, ձերբազատված չեն թայֆայական մտածողությունից՝ իմ, քո, անձնական սեփականություն, սրա մարդ, նրա մարդ։ Ես այն ժամանակ էլ եմ եղել զինվորական, հիմա էլ եմ շարունակում մնալ զինվորական և ծառայել հայրենիքիս՝ ի դեմս պաշտպանության նախարարության կազմում։






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин принял решение о расширении мер поддержки промпредприятий


Спорт в России и мире
Москва

Олимпийский чемпион Роман Костомаров поздравил победителей номинации «Экскурсия без границ» программы «Лига Экскурсоводов»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова не смогла пробиться во второй круг турнира WTA в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Четыре города ЦФО вошли в федеральный топ-10 по качеству жизни





Путин в России и мире
Москва

Такер Карлсон стал ведущим телеканала «Россия 24»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Шапка

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)



Москва

Мучается от боли. Новые факты о нападении афганца на студентку в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net