Արդյո՞ք զինակոչին առնչվող օրինագծերի ընդունման դեպքում կտուժի գիտությունը․ Քննարկում
![Արդյո՞ք զինակոչին առնչվող օրինագծերի ընդունման դեպքում կտուժի գիտությունը․ Քննարկում](https://gdb.rferl.org/048A6DF1-2526-4B2B-9875-F48E2F96B8F5_w800_h450.jpg)
Աստիճանաբար նեղացվում է զորակոչից տարկետման իրավունքի ընդգրկման շրջանակը: Օրինակ՝ եթե նախկինում ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունք կարող էին ստանալ նաև վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողները, այժմ դա վերաբերում է միայն անվճար հատվածում սովորող ուսանողներին:
Սակայն շատ շուտով դա էլ կվերանայվի, քանի որ Ազգային ժողովն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, մասնավորապես՝ բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել միայն այն դեպքում, եթե հետագայում պատրաստ է ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ և ուսման վարձի փոխհատուցում: Այդ դեպքում, սակայն, ծառայության ժամկետն արդեն ոչ թե 2, այլ 3 տարի կլինի:
Բուռն քննարկումներ հարուցած այս նախագծի շուրջ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ուղիղ եթերում իրենց նկատառումներն են հայտնում ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում: