Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Октябрь
2017

ԵՄ - Հայաստան ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ

0
ԵՄ - Հայաստան ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցած շաբաթ կայացած հանդիպումներից հետո Հայաստան վերադարձած քաղհասարակության ներկայացուցիչները համոզմունք ունեն, որ Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո, Բրյուսելը մինչև տարեվերջ հնարավոր է սկսի ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ուրբաթ օրը Տալլինում Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի ու Եվրամիության այլ բարձրաստիճան ներկայացւոցիչների հետ շփումներից եզրակացրել է, որ կառույցը դեմ չէ հարևան Վրաստանի նման Հայաստանի համար էլ ազատ վիզային ռեժիմ սահմանել․ - «Մոտավորապես երեք տարի: Ավելի շուտ դժվար կլինի․ օրենսդրությունը պետք է փոփոխվի, որը կարելի է մի տարում, մեկուկես տարում անել, ե տեխնիկական մի քանի հարցեր կան, որոնք Հայաստանը պետք է լուծի: Բայց դրանք լուծելի հարցեր են»:

Էստոնիայի մայրաքաղաքում անցկացված Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի մեկ այլ մասնակից, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով, բանակցությւոնները հնարավոր է մեկնարկեն արդեն այս տարվա դեկտեմբերին․ - «Չի բացառվում, որ բանակցությունները հենց էս տարի կսկսեն: Բանակցությունները սկսելու համար Եվրամիության պետք է անդամ 28 պետություններից մանդատ ստանալ, և չի բացառվում, որ դա կլինի տեսանելի ապագայում»:

Վիզանների ազատականացման հարցը ներառված է նայև ԵՄ - Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին։

Քաղհասարակության ներկայացուցիչներն ընդգծում են, որ բանակցությունների մեկնարկը դեռ վերջնական հաղթանակի երաշխիք չէ: Նրանց խոսքով՝ ազատ վիզային ռեժիմի համար Հայաստանի առջև մի շարք կարևոր նախապայմաններ են դրվելու։

«Հիմնական նախապայմանը լինելու է հենց դատաիրավական բարեփոխումները, որովհետև․․․ շատերը, որ գնում են Հայաստանից Եվրոպայում քաղաքական ապաստան են խնդրում, հիմնական բանը, որ ասում են, ասում են՝ մենք մեր երկրում հետապնդվում ենք և վատ դատարանների պատճառով չենք կարողանում հասնել արդարությանը: Եվրամիությանը շահագրգռված է, որ Հայաստանում լինեն լավ դատարաններ, ոչ միայն, որպեսզի մենք օգտվենք լավ դատարանների և անկախ դատարանների պտուղներից, այլ որպեսզի քաղաքական ապաստան ուզողների թիվը չմեծանա»:

Տալլինում կայացած կոնֆերանսին քաղհասարակության ներկայացուցիչները ստացել են նաև վերջին շաբաթներին ամենաշատը քննարկվող հարցերից մեկի պատասխանը՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը խանգարող հանգամանք չկա:

Այս առնչությամբ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին պատասխանել է անձամբ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը․ - «Ուզում եմ սկզբից ևեթ ասել, որ համաձայնագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա: Եվ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է, սրա շուրջ որևէ քննարկում չկա»:

Քաղաքագետի կարծիքով, Հանի պատասխանը սպառիչ էր: Ըստ նրա, ոչ հրապարակային քննարկումների ժամանակ նույնպես ԵՄ ներկայացուցիչները վստահեցնում էին, որ ստորագրմանը չեն կարող խոչընդոտել նաև դրանով չշահագրգռված երրորդ երկրները։ 

Հիշեցնենք՝ Եվրամիության հետ համագործակցության նոր համաձայնագիրը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին։ Նոր փաստաթուղթը, ըստ փորձագետների, հատկապես տնտեսական առումով առավել համեստ է՝ կյանքի չկոչված Ասոցացման համաձայնագրի համեմատ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил об открытии «Домиков добра» для сбора гуманитарной помощи


Спорт в России и мире
Москва

В Москве вручили премию МУЗ-ТВ — 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Александрова вышла во второй круг турнира WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Мособлдума организовала выставку «Экологическое воспитание.Раздельный сбор мусора»





Путин в России и мире
Москва

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!


Лукашенко в Беларуси и мире
Минск

Видео: Истерика в Ереване: Пашинян против Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: США передадут Киеву новые ЗРК Patriot и «эскадрильи истребителей»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дима Билан

Анна Asti и Дима Билан стали лучшими исполнителями по версии премии МУЗ-ТВ



Москва

Джиган и Оксана Самойлова привели на “Премию Муз-ТВ” в Москве ту самую “диско-бабушку из Сыктывкара” – любимицу Сергея Лазарева

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net