Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Октябрь
2017

«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»․ Սերժ Սարգսյան

0
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»․ Սերժ Սարգսյան

«Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները», - այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում դասախոսության ժամանակ՝ ընդգծելով. - «Սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան»: 

«Մենք այսօր սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է պաշտպանության նախարարին երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին:

Ըստ նախագահի, քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը կհաստատվի 2018 թվականի հունվարի 28-ին՝ Բանակի ծննդյան օրը:

«Ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի: Արդիականացման առաջին կարևոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների: «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որ այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում, լուծում է այդ խնդրի կարևոր, բայց միայն առաջին մասը` իրավական ձևակերպումը: Այնուհետև պահանջվելու է մանրակրկիտ աշխատանք` ենթաօրենսդրական ակտերի մշակման ու ներդրման և գործնական քայլերը ճիշտ հերթականությամբ իրականացնելու առումով», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին: Մենք դրանով զբաղվել ենք միշտ, բայց այժմ խնդիր է դրվում արագացնել այդ գործընթացները՝ ապահովելով թռիչքաձև զարգացում: Պետք է շարժվենք առաջանցիկ տեմպերով»:

Հաջորդ տարվա բյուջեում նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ. նախագահ

«Աճը, սակայն, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը և որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր և էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականցվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»:

Պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչև հրամանատար, ասել է նախագահը՝ նշելով, որ այդտեղ մանրուքներ չկան և չպետք է լինեն:

«Ամեն ինչ կարևոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարևոր են: Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ծնողը զավակ է մեծացնում, բանակ է նրան ուղարկում և պետք է վստահ լինի, որ իր զավակը զորանոց մտնելով՝ գտնվում է մի նոր հոգատար ընտանիքում: Սպան և հրամանատարը նորակոչիկի համար պետք է լինեն ավագ եղբայր և ծնող: Ոչ կանոնադրային հարաբերությունները և անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք բուժսպասարկման խնդիրներին: Նոր մակարդակի պետք է բարձրացվի այդ ոլորտի աշխատանքը», - ասել է նախագահը: 

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարկետման իրավունքը վերացնելու շուրջ բանավեճերին։

«Բանակն այն տեղն է, որտեղ պետք է լրացուցիչ կրթություն ստանան թե՛ շարքայինը, թե՛ սպան: Բանակը պետք է լինի մարդու շարունակական աճի կարևոր հանգրվան և ոչ սոսկ ընդգրկի հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի առջև պարտքը կատարելու ժամանակահատվածը: Զորամասերում պետք է պայմաններ ստեղծվեն զինծառայողների գիտելիքները հարստացնելու համար: Ես ուզում եմ այստեղ մի փոքրիկ շեղում կատարել և ասել՝ բոլոր այն շահարկումները, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հետ կապված նոր համակարգի անցնելու և տարկետման իրավունքը վերացնելու, ուղղակի անհեթեթություն է: Ժամանակին, երբ մենք փորձում էինք անցնել այս համակարգին՝ ես նկատի ունեմ 15-16 տարի առաջ, էլի նույն շահարկումներն էին, բայց այն ժամանակ մեր խնդիրները մի փոքր այլ էին, և մենք չգնացինք մինչև վերջ: Սակայն այն ժամանակ այս հարցը ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ երբեք որևէ մեկին երկու տարի բանակում ծառայելը կամ երկու տարի, երեք տարի, չորս տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների: Այնպես որ՝ խնդրում եմ նման առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել: Ուզում եմ տեղեկացնել, որ ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետև վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին և երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո», - ասել է նախագահը։

 

«Երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է»

Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակի գրեթե երկու երրորդը, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ:

«Քանի որ թեմայից մի փոքր շեղվեցի, ուզում եմ նաև մեկ այլ խնդրի հետ կապված ձեզ դարձյալ խնդրել և ակտիվության կոչ անել՝ կապված այն խոսակցությունների հետ, որ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, որ բոլորը պետք է լինեն պայմանագրային և այլն: Նախ՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, բնավ տեղյակ չեն, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը, այո՛, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Եվ երկրորդ՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում պաշտպանական անվտանգություն: Եվ երբ մենք 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր նրանք սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ, և եթե տարիներ շարունակ մենք 18 տարեկաններին չզորակոչենք և զորակոչենք կամ պայմանագրեր կնքենք միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծառայել, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը կյանքում զենք չի տեսել և ի վիճակի չէ այդ զենքն օգտագործել: Այսինքն՝ երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ռազմարդյունաբերական համալիրը ևս լուրջ քայլեր է կատարում` արդիականանալու և մեր զինված ուժերը ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ հագեցնելու ուղղությամբ:

«Մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որը մի կողմից շատ հավակնոտ է, մյուս կողմից` ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն արթնացնող, հատկապես` երիտասարդների շրջանում: Ակնհայտ է, որ միայն մեր զինված ուժերի համար միջոցներ արտադրելով՝ մեր ռազմարդյունաբերությունը մրցունակ չի լինի: Հետևաբար, իմ կողմից դրված խնդիրն է` լիարժեք օգտագործել մեր մրցակցային առավելությունները` հարուստ ավանդույթները, միջազգային մակարդակով մրցունակ գիտնականների առկայությունը, և դրանց վրա կառուցել ռազմական գիտության և արդյունաբերության վաղվա օրը: Հայաստանը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկրների շարքում», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդծել է՝ փողն, իհարկե, կարևոր է, բայց ավելի կարևոր է խելքն ու ունակությունը:  

«Մենք մինչև հիմա պահպանել ենք ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Պահպանելու ենք այսուհետ ևս», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Չենք ներքաշվելու քանակական մրցավազքի մեջ, գերադասելու ենք որակական լուծումները: Փողն, իհարկե, կարևոր է, բայց ավելի կարևոր է խելքն ու ունակությունը: Մենք փողը ծախսելու ենք խելամտորեն, շարունակելու ենք այս երկուսի՝ փողի և խելամտության համադրումը: Այն, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերի համար, այդ թվում` ֆինանսական միջոցները, առկա են և միշտ լինելու են: Բանակի համար ոչինչ չենք խնայելու, ես դա խոստանում եմ»: 

«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում, երկուսին էլ մենք պատրաստ ենք»

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին՝ ընդգծելով՝ այս փուլում հայկական կողմը «Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունի»: 

«Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ: Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք: Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները»,- ասել է նա: 

Հայաստանի ղեկավարի խոսքով՝ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ինքն ինչ-որ պայմանավորվածություններ է խախտել․ - «Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»:  

Սերժ Սարգսյանը նաև հարկ է համարել շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: «Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել»,- ասել է նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии инновационной экосистемы Москвы


Спорт в России и мире
Москва

Бонгонда: стадион и база «Спартака» — мои любимые места в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова проиграла на старте турнира WTA-500 в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российский рынок одноразовой биоразлагаемой посуды: итоги 2023 г., прогноз до 2027 г.





Путин в России и мире
Москва

Такер Карлсон стал ведущим телеканала «Россия 24»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр и Культура, Россия и Дети: 15 мая театр кукол Ульгэр представил спектакль «Мүнгэн мүшэдүүд» в стенах Художественного музея для первых классов гимназии №29 Улан-Удэ



Москва

Мать арестованного Попова: многие сослуживцы поддерживали его, он берег солдат

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net