Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Сентябрь
2017

«Խոստումը» ֆիլմը միայն անցյալի մասին չէ․ Ռեժիսոր Թերրի Ջորջ

0
«Խոստումը» ֆիլմը միայն անցյալի մասին չէ․ Ռեժիսոր Թերրի Ջորջ

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր, օսկարակիր Թերրի Ջորջը և ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Երևանում են՝ մասնակցելու ֆիլմին նվիրված երաժշտական ներկայացմանն ու միջոցառումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն ասաց՝ իր ֆիլմը համամարդկային խնդիրներ է շոշափում, այն պատմություն է սովորական մարդկանց մասին, ովքեր փորձում են հաղթահարել չարիքը:

Թերրի Ջորջն ասում է, թե ֆիլմը հաջողված է համարում, հատկապես մարդկանց իրականությունը ներկայացնելու առումով: Ըստ ռեժսիորի, ոչ հայ հանդիսատեսի արձագանքը ֆիլմին գրեթե նույնն է եղել՝ նրանք պարզել են, որ կամ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, կամ շատ քիչ բան գիտեն: «Մարդիկ ապշած էին, որ այս ամենի մասին չեն սովորել պատմության դասերին, զարմանում են, երբ ասում էի, որ Միացյալ Նահանգները կամ Մեծ Բրիտանիան մինչ օրս չեն ճանաչել այն, և որ Թուրքիայի կառավարությունը մերժում է ցեղասպանությունը: Սա հիմնական արձագանքն էր, և կարծում եմ՝ մենք այս պատմությունը տարածելու առումով հաջողության ենք հասել»,- ասաց Թերրի Ջորջը:

Թեև «Խոսոտւմը» ֆիլմի դեմ մեծ արշավ էր սկսվել սոցիալական ցանցերում, ինչպես նաև կինոթատրոնների նկատմամբ ճնշումներ են գործադրվել, Ջորջն ասում է, որ դրանք միայն կարճաժամկետ ու փոքրիկ հաջողություններ են արձանագրել․ որոշ հարթակներում ֆիլմի վարկանիշին վերաբերող թվերն անկում ապրեցին: «Սակայն երկարաժամկետ առումով այդպիսի արշավները հաջողություն չունեն, մարդիկ միևնույն է՝ դիտում են ֆիլմը, որը նկարահանվել է ոչ թե մեկ ամսվա, այլ հարյուր տարվա համար»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով՝ անձնական սպառնալիքներ իր հասցեին դեռ չի ստացել, սակայն մշտապես բախվել է ժխտողականությանը՝ տարբեր երկրների կառավարությունների կողմից: Թուրքիան ևս բացառություն չէր, սակայն այս բոլոր ժխտումներն ինքը «ընդունում է որպես վստահության քվե»:

Թերրի Ջորջն ասում է՝ «Խոստումը» ֆիլմը պատմական դրամա չէ, այն նաև ժամանակակից է: «Երբ մենք նկարահանում էինք ֆիլմի Մուսա լեռան պաշարման հատվածը, նույն այդ ժամանակ հետևում էինք Դերզորից, Հալեպից, Հոմսից փախստականների հոսքին: Մենք նկարահանում էինք Միջերկրական ծովում նավաբեկության մասը և նույն այդ ընթացքում դարձյալ Միջերկրական ծովում հարյուրավոր փախստականներ էին խեղդվում: Եվ ուրեմն ստացվում է, որ այս ֆիլմը նաև ժամանակակից է, ներկայի մասին է»,- ասում է ռեժիսորը, հույս հայտնելով, որ իր հաջորդ ֆիլմը կշարունակի թեման․ այն կլինի Իրաքի փախստականների մասին:

Ցեղասպանությունների թեմային անդրադարձող Թերրի Ջորջն ասում է՝ ռեժիսորները չեն կարող պատասխանել հարցին, թե ինչու են նման սարսափելի աղետներ տեղի ունենում, ռեժիսորները չեն կարող նաև լուծումներ առաջարկել: «Մենք տալիս ենք տեղի ունեցողի պատկերը, պատմում ենք զգացմունքային պատմություններ, որոնք մարդկանց կոգեշնչեն՝ սատարել փախստականներին, օգնում ենք մարդասիրական կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան դիմագրավել արհավիրքներին: Կարծում եմ՝ կինոյի, հեռուստատեսության և լրատվամիջոցների պարտականությունն է՝ վեր հանել չարի դեմ հաղթանակի պատմությունները: Կարծում եմ՝ Հայաստանի և հայոց սփյուռքի այսօրվա հաջողությունը ոգեշնչող է և հիմք է՝ նման ֆիլմեր ստեղծելու համար»,- ասաց Թերրի Ջորջը:

Սա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի երկրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ նա Հայաստան էր եկել չորս տարի առաջ՝ ֆիլմի համար ուսումնասիրություններ անելու նպատակով:






Загрузка...


Губернаторы России
Москва

К 2025 году в "Рудневе" планируется создать свыше 6 тысяч рабочих мест — Собянин


Спорт в России и мире
Москва

«В другом месте нельзя?» — автоэксперт раскритиковал велопробег в центре Москвы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Свёнтек прошла в полуфинал турнира WTA-1000 в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Северо-Западный банк СберСтрахование объединила защиту от кибератак и экорисков в одном полисе





Путин в России и мире
Москва

Захарова назвала визит Путина в КНР судьбоносным шагом, определяющим будущее всей планеты


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск и Баку открыли новую главу своих взаимоотношений




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Независимая политика Венгрии привела в ярость США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

«Я заставила себя не испытывать чувство голода»: Анастасия Волочкова рассказала в шоу Анфисы Чеховой на ТВ-3 о своём детстве



Москва

Психолог Соловьёва рассказала, как правильно хвалить детей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net