Այսօր ավարտվում է «Запад-2017» զորավարժությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հրապարակել է ռուս-բելառուսական համատեղ լայնածավալ զորավարժությունների առանձին դրվագներ: Տեսանյութը ցուցադրում է հետախուզական ջոկատի գործողությունները և անտառում քողարկված ռազմական տեխնիկա, որը թաքստոցից կրակ է բացում: Ավելի վաղ, մեկ այլ տեսանյութով ներկայացվել էր ռազմանավերի գործողությունները Բալթիկ ծովում:
«Запад-2017» զորավարժությունները, ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի, այսօր պետք է ավարտվեն:
Արևմուտքը և բալթյան երկրները մտահոգություն էին հայտնել իրենց սահմանների մոտ անցկացվող լայնածավալ զորավարժությունների կապակցությամբ, կասկածելով որ մասնակիցների իրական քանակը շատ ավելի մեծ է, մոտ 100 հազար զինծառայող: Մոսկվան և Մինսկը հայտարարել էին, որ զորավարժությանը մասնակցում է 12 հազար 700 զինծառայող: