Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Сентябрь
2017

Գնացքը, որով Սաակաշվիլին ցանկանում էր հատել Ուկրաինայի սահմանը կանգնեցվել է Լեհաստանի տարածքում

0
Գնացքը, որով Սաակաշվիլին ցանկանում էր հատել Ուկրաինայի սահմանը կանգնեցվել է Լեհաստանի տարածքում

Գնացքը, որով Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին ցանկանում էր հատել Լեհաստանի և Ուկրաինայի սահմանը, Ուկրաինայի իշխանությունների պահանջովկանգնեցվել է Լեհաստանի սահմանին: Գնացքը պետք է շարժվեր 14.07-ին, սակայն Սաակաշվիլիի խոսքով, ուկրաինական երկաթուղիների ղեկավարությունը արգելել է գնացքի երթևեկությունը, մինչև ինքը չլքի այն: Միևնույն ժամանակ, բարձրախոսով հայտարարվել է, որ Ուկրաինայի ազգային ոստիկանության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, գնացքում գտնվում է մի մարդ, ում մուտքը Ուկրաինա արգելված է, ուստի գնացքը չի կարող շարժվել, քանի դեռ այդ մարդը գնացքում է:

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշիա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, ով ուղեկցում է Սաակաշվիլիին, ասել է, որայսպիսի հրահանգ տվել է անձամբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն․ - «Պորոշենկոն փաստացի գերի է վերցրել մեր գնացքի բոլոր ուղևորներին»:

Իր հերթին Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել է, որ «Կրակովեց» սահմանային անցակետի մոտ համազգեստավոր ավելի քան 100 մարդու է ձերբակալել, ովքեր շարժվում էին ուկրաինա-լեհական սահմանի ուղղությամբ: Նրանցից առգրավվել են գազային սրվակներ, մարզական մրցումների ժամանակ օգտագործվող ատրճանակներ, ինչպես նաև մետաղական առարկաներ:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի պատրաստվում սահմանը հատել «Կրակովեց» անցակետով և Ուկրաինա մուտք կգործի լեհական Պերեմիշլից Կիև ուղևորվող արագընթաց գնացքով՝ լրագրողների ու պատգամավորների ուղեկցությամբ: Սաակաշվիլիի խոսքով, «Կրակովեց» անցակետի մոտ զինված անձինք կային, ովքեր կարող էին սադրանքներ հրահրել:

Սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալու մասին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է օգոստոսի կեսերին՝ կոչ անելով աջակիցներին մասնակցել իր վերադարձին ՝ «կենդանի միջանցք» դառնալ և օգնել իրեն հատել ուկրաինական սահմանը։

Ուկրաինացի սահմանապահներն արդեն հայտարարել են, որ թույլ չեն տա քաղաքական գործչին մտնել երկիր, քանի որ նրա ուկրաինական անձնագիրն անվավեր է։

Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլին այս տարվա հուլիսին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի, պատճառը 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է։ Սաակաշվիլին մասնավորապես չէ նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

2004-2013 թվականներին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги Московской олимпиады школьников


Спорт в России и мире
Москва

Чья компания сильнее всех?


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Рахимова прошла во второй круг турнира WTA в Рабате на отказе Таунсенд


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АО «Транснефть – Дружба» провело экологические акции





Путин в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Луи Армстронг

Неизданный концертный альбом Луи Армстронга представят на лейбле Verve Records



Москва

Один из лучших джазовых вечеров в Петербурге и Москве -  «Jazz под Небом»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net